Մասնակից:NorayrWMAM/ավազարկղ

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
դեկտեմբերի 14, 2022

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 1
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
14 դեկտեմբերի, 2022 թ․


«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակում 2022թ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ նոր ձևավորված «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) առաջին նիստը:


Նիստին մասնակցեցին՝


Աշոտ Գաբրիելյան՝ Խորհրդի անդամ

Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Արթուր Ենգոյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Նորայր Բաղդասարյան՝ Խորհրդի անդամ

Գարրի Դավթյան՝ Խորհրդի անդամ


Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամներից 5-ը: Քվորումն ապահովված էր:


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․Ընթացիկ միջոցառումների արդյունավետության գնահատում և նոր միջոցառումների վերաբերյալ քննարկում։

2․ Նոր վիքիակումբների բացում։

3․Համագործակցություն Հայաստանի համալսարանների հետ։

4.Կազմակերպության անդամների և վիքիհամայնքի ներկայացուցիչների հետ կապի ապահովման մեխանիզմներ։

5.Համագործակցություն «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ։


Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ


Օրակարգային առաջին հարցին անդրադառնալով՝ Գարրի Դավթյանը և էլեն Հարությունյանը, որպես հին խորհրդի անդամներ ողջունեցին նորընտիր անդամներին, կարճ ներկայացրեցին մեկ տարվա ընթացքում նախորդ խորրհդի կատարած աշխատանքը և գործելակերպը։ Խորհրդի նորընտիր անդամները ներկայացան միմյանց և մաղթեցին բեղուն աշխատանք։

Օրակարգային երկրորդ հարցին անդրադառնալով՝ Խորհրդի անդամ Էլեն Հարությունյանը Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրեց Գարրի Դավթյանի թեկնածությունը։ Խորհրդի բոլոր անդամները հավանության արժանացրին Գարրի Դավթյանի թեկնածությունը։ Նիստը վարելու համար Գարրի Դավթյանը առաջարկեց ընտրել նախագահ և քարտուղար։ Նախագահ ընտրվեց Գարրի Դավթյանը, իսկ քարտուղար՝ Նորայր Բաղդասարյանը։

Օրակարգային երրորդ հարցին անդրադառնալով՝ Խորհրդի անդամները քննարկեցին կազմակերպության ներկա իրավիճակը։ Հաստատվեց, որ կազմակերպությանը հաջողվեց հաղթահարել ճգնաժամային փուլը և այժմ գտնվում է վերականգնողական շրջանում։ Քննարկվեց խորհրդի դերը ԱֆֆՔոմի հետ կապի հաստատման և գործունեության շուրջ խորհրդակցման հարցում։Քննարկվեց խորհրդի դերը ողջ հայկական վիքիհամայնքի միավորման և համընդհանուր քննարկման հարթակի ստեղծման հարցում։ Առաջարկվեց գործնական հարցերի և աշխաըանքային ճանապարհային քարտեզի քննարկումը իրականացնել ընդլայնված նիստի ֆորմատով։


Ո Ր Ո Շ Ու Մ


Քննարկելով օրակարգային երկրորդ հարցը՝ 5 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ (միաձայն) Գարրի Դավթյանը ընտրվեց Խորհրդի նախագահ։ Խորհրդի քարտուղարի պաշտոնում միաձայն ընտրվեց Նորայր Բաղդասարյանը։

Քննարկելով օրակարգային երրորդ հարցը՝ Որոշվեց կազմակերպության գործնական վիճակի ծանոթացման և հետագա քննարկումների նպատակով ապագայում հրավիրել կազմակերպության անդամների ընդլայնված նիստ։


Խորհրդի քարտուղար՝                   Ն․ Բաղդասարյան
Խորհրդի նախագահ՝                    Գ․ Դավթյան