Մասնակից:Dato (WMAM)/միջազգային համագործակցություններ
Միջազգային համագործակցություններ
Վիքիմեդիա Հայաստանը լինելով Վիքիմեդիա միջազգային հիմնադրամի անդամ կազմակերպություն և կարևորելով ազատ գիտելիքի տարածումը, մի շարք համագործակցություններ է սկսել ինչպես Վիքիմեդիա այլ կազմակերպությունների, այնպես էլ ազատ գիտելիքի տարածումը կարևորող կազմակերպությունների հետ։
Ստորև ներկայացված են Վիքիմեդիա Հայաստանի միջազգային ամագործակցությունների ցանկը․
Հայ-ուկրաինական համագործակցություն
2013 թվականի փետրվարին Վիքիմեդիա Հայաստանի և Վիքիմեդիա Ուկրաինայի միջև սկսված համագործակցությունը նման ձևաչափով Հայերեն Վիքիպեդիայի առաջին միջազգային միջոցառումն էր։ Նախագծի շրջանակներում Հայերեն Վիքիպեդիայում գրվել են ուկրաինական թեմատիկայով հոդվածներ, իսկ Ուկրաիներեն Վիքիպեդիայում՝ հայկական թեմատիկայով։
Հայ-էստոնական համագործակցություն
Նույն թվականի դեկտեմբերին մեկնարկեց Հայ-էստոնական համագործակցությունը, որը տեղի էր ունեցել Վիքիմեդիա Հայաստանի և Վիքիմեդիա Էստոնիայի համագործակցությամբ։ Նախագծի նպատակը Հայերեն Վիքիպեդիայում էստոնական, իսկ Էստոներեն Վիքիպեդիայում՝ հայկական թեմատիկայի զարգացումն էր։ Էստոնական կողմի հաղթողի այցելել է Հայաստան, իսկ հայկական կողմի հաղթողը՝ Էստոնիա։
CEE Spring
2015 թվականին Վիքիմեդիա Հայաստանը միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիպեդիաների միջև միջազգային համագործակցության եռամսյակին։ Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր համար կարևորագույն և երկիրը ներկայացնող լավ հոդվածներ, որոնք էլ մյուս մանսակից երկրների վիքիպեդիացիները թարգամանում են։ Յուրաքանչյուր շաբաթ ընտրվում է երկու կամ երեք երկիր, և մասնակից երկիրներն այդ շաբաթ գրում են բացառապես այդ երկրներին վերաբերող հոդվածներ։
Ամրոցների մրցույթ
Վիքիմեդիա Հայաստանի և Վիքիմեդիա Իսպանիայի համագործակցությունը ներառում էր Հայաստանի և Իսպանիայի մշակութային ժառանգությանը։ Նախագծի նպատակը Իսպաներեն Վիքիպեդիայում՝ հայկական ամրոցների, բերդերի, իսկ Հայերեն Վիքիպեդիայում՝ իսպանական ամրոցների մասին հոդվածների բարելավումն էր։
Հայ-վրացական համագործակցություն
2015 թվականին «Վիքիմեդիա Հայաստանի» և «Վիքիմեդիա Վրաստան մասնակիցների խմբի» մեկնարկել է հայ-վրացական թեմատիկ համագործակցությունը, որը նպատակ ուներ Հայերեն Վիքիեդիայում զարգացնել վրացական, իսկ Վրացերեն Վիքիպեդիայում՝ հայկական թեմատիկան։
Հայ-նորվեգական համագործակցություն
2016 թվականին Վիքիմեդիա Հայաստանը թեմատիկ համագործակցություն է սկսել Վիքիմեդիա Նորվեգիայի հետ։ Նախագծի նպատակը, ինչպես նախորդ երկու համագործակցությունների դեպքում, Հայերեն Վիքիպեդիայում՝ նորվեգական, իսկ Նորվեգերեն Վիքիպեդիաներում (Նյունորսկ և Բուքմոլ Վիքիպեդիաներ)՝ հայկական թեմատիկայի զարգացումն է։ Հայերեն Վիքիպեդիայի հաղթողը ոչ միայն այցելել է Նորվեգիա՝ գործնականում ծանոթանալու երկրին և նրա մշակույթին, այլև Օսլո քաղաքի թանգարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվական նյութեր ստանալու համար։
«Առաջին համաշխարհային պատերազմ» նախագիծ / Europeana 1914-18
2017 թվականի փետրվարին Վիքիմեդիա Հայաստանը և Հայերեն Վիքիպեդիայի համայնքը միացել է միջազգային «Europeana 1914-18» նախագծին, որը նպատակ ուներ մրցույթով նպատակ ունի ցույց տալ, թե ինչպես կարելի է նորարական միջոցներով ներկայացնել պատմության այդ կարևոր շրջանը՝ օգտվելով ազատ բովանդակությունից և համագործակցելով տարբեր երկրների ամենատարբեր մշակութային կազմակերպությունների հետ։
Նախագծին միացած Վիքիմեդիա կազմակերպությունները ստեղծել են պորտֆոլիո՝ Առաջին համաշխարհային պատերազմին ուղղակի և անուղղակի առնչվող դեպքերի մասին ստեղծված հոդվածների հիման վրա։
Հայ-ավստրիական համագործակցություն
Այժմ Հայերեն և Գերմաներեն Վիքիպեդիաներում ընթանում է հայ-ավստրիական թեմատիկ համագործակցությունը։