Հայտարարություններ/WikiGap արշավ/2020/մարտ

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

WikiGap արշավ
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Վիքիմեդիա Հայաստանը մարտի 7-14-ը կհյուրընկալի WikiGap արշավի մասնակիցներին։

Վիքիմեդիա Հայաստանը և Երևանում Շվեդայի դեսպանությունը միջոցներ են ձեռնարկում համացանցն ավելի հավասար դարձնելու համար Վիքիմեդիա Հայաստանը և Երևանում Շվեդայի դեսպանությունը համագործակցում են Վիքիպեդիայում ներկայացված կանանց թիվը համալրելու և համացանցը ավելի հավասար դարձնոլու համար։

Մարտի 7-ից սկսած՝ խմբագրումների շարքը կսկսվի Վիքիմեդիայի Հայաստանի գրասենյակում, որը կշարունակվի առցանց խմբագրումների շարքով մինչև 2020 թվականի մարտի 14-ը:

Վիքիպեդիան աշխարհի առցանց ամենամեծ և օգտվողների կողմից ստեղծվող հանրագիտարանն է, որի բովանդակությունը ազդում, ինչպես նաև ընդլայնում է օգտվողի գիտելիքներն աշխարհի մասին: Բայց հանրագիտարանում առկա է անհավասարակշռություն, ինչպես հասարակության մեջ: Բովանդակության իննսուն տոկոսը ստեղծվում է տղամարդկանց կողմից, և առցանց հանրագիտարանում տղամարդկանց մասին չորս անգամ ավելի շատ հոդվածներ կան, քան կանանց: Թվերը տարբերվում են ըստ տարածաշրջանի, բայց պատկերը նույնն է ամբողջ աշխարհում. կանանց մասին տեղեկատվությունը պակաս ծավալուն է։

Ավելի հավասարակշռված պատկեր ունենալու համար՝ Վիքիմեդիա Հայաստանը և Երևանում Շվեդիայի դեսպանությունը նախաձեռնել են #WikiGap արշավը: Սպասվում են բազմաթիվ կամավորներ Վիքիմեդիայի Հայաստանի գրասենյակում՝ Վիքիպեդիայում ավելացնելու Հայաստանից և ամբողջ աշխարհից կանանց վերաբերյալ հոդվածներ։ Հոդվածներ կստեղծվեն կին քաղաքական գործիչների, գիտնականների, տեխնոլոգների, արվեստագետների վերաբերյալ։

Այս միջոցառումը գլոբալ #WikiGap արշավի մի մասն է, որն ի սկզբանե նախաձեռնել են Վիքիմեդիա Շվեդիան և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը: Մինչ այժմ գրեթե 63 երկիր է մասնակցել #WikiGap արշավին: Ավելի քան 1800 մասնակիցներ 30 տարբեր լեզուներով նշանավոր կանանց վերաբերյալ Վիքիպեդիայում ավելացրել կամ թարմացրել են ավելի քան 35 000 հոդվածներ: