Հայտարարություններ/Վիքին սիրում է գիտություն/Դասընթաց Ծաղկաձորում, Մայիս 2018
«Ես ստեղծում եմ բժշկական կարևորագույն հոդված» նախագծի մեկնարկ
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն
Վիքիմեդիա Հայաստանը, կարևորելով Հայերեն Վիքիպեդիան զարգացնել բժշկության վերաբերյալ որակյալ հոդվածներով և բարձրացնել հանրության իրազեկվածությունը բժշկական ոլորտում, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ սկսում է հայ բժիշկների օգնությամբ 1000 կարևորագույն և ամենապահանջված բժշկական հոդվածները հայերենով հասանելի դարձնելու նախագիծ։
Այս նպատակով 2018 թվականի մայիսի 31-ից հունիսի 3-ը Ծաղկաձորում կազմակերպվում է վիքիխմբագրման դասընթաց, որտեղ մասնակիցները կսովորեն խմբագրել Վիքիպեդիայում և կստեղծեն բժշկական տարբեր թեմաներով հոդվածներ։
Հոդվածներն անհրաժեշտ է թարգմանել Անգլերեն Վիքիպեդիայի բժշկական այն հոդվածներից, որոնք ստուգվել են համապատասխան մասնագետների կողմից։
Հանգստյան տանը կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։ Հոդվածները խմբագրվելու ենք կամավորության սկզբունքով։
Վիքիխմբագրման դասընթացի գրանցման վերջնաժամկետը մայիսի 24-ն է։
Եթե ցանկանում եք մասնակցել նախագծին, սակայն չեք կարող մասնակցել խմբագրման դասընթացին, կարող եք այդ մասին մեզ տեղեկացնել զանգելով 093 118800 կամ գրելով infowikimedia.am էլ․փոստի հասցեին։
Մասնակիցների հետ կապ է հաստատվելու էլ․ փոստի միջոցով, ուստի խնդրում ենք այն պարբերաբար ստուգել։ Երևանից մեկնելու ենք մայիսի 31-ին ժամը 18։00-ին։