Jump to content

Հայտարարություններ/Վիքիմեդիա Հայաստան/Վիքիակումբների ազդեցության գնահատման իրականացման հայտերի հրավեր

Վիքիմեդիա Հայաստան-ից

Վիքիակումբների ազդեցության գնահատման իրականացման հայտերի հրավեր
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Վիքիմեդիա Հայաստանը Հայկական բարեգործական ընդհանուր միության «ՔՀԿամուրջ» ծրագրի դրամաշնորհի շրջանակներում Հայաստանի մարզերում հիմնում է 5 Վիքիակումբներ։ Վիքիակումբը ոչ ֆորմալ կրթության օղակ է, այցելուները հիմնականում դպրոցականներն ու երիտասարդներն են, որոնք ակումբում սովորում են խմբագրել Վիքիպեդիայում և այլ վիքինախագծերում՝ ինքնակրթվելով և անընդհատ կատարելագործելով իրենց սովորելու հմտությունները։ Ակումբ հաճախողների վրա վիքիակումբների և վիքիխմբագրման ազդեցության գնահատման համար Վիքիմեդիա Հայաստանը փնտրում է հետազոտողի, ով կիրականացնի նախնական և վերջնական հետազոտություն 5 համայնքների ակումբ հաճախող երեխաների, երիտասարդների և մեծահասակների շրջանում։

  • Տևողություն՝ 20 օր
  • Ժամկետը՝ 10 օր 2018 թվականի հուլիսին, 10 օր 2019 թվականի փետրվարին
  • Համայնքներ՝ Կողբ, Վարդենիկ, Սպիտակ, Ալավերդի, Գորիս
Պարտականություններ՝
  • Մշակել հետազոտության մեթոդաբանությունն ու անհրաժեշտ գործիքակազմը և դրանք համաձայնեցնել Վիքիմեդիա Հայաստանի հետ,
  • Իրականացնել հետազոտական աշխատանքները,
  • Մշակել հետազոտության զեկույցը և առաջարկություններ։
Պահանջվող որակավորումներ՝
  • բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի ոլորտում,
  • սոցիոլոգիական ուսումնասիրությունների անցկացման փորձ
  • հայերենի գերազանց իմացություն,
  • պարտաճանաչություն,
  • հաղորդակցության գերազանց հմտություններ։
Դիմելու կարգ

Պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը՝ ներառյալ կատարված ուսումնասիրությունների ցանկը (CV) և աշխատանքի համառոտ մեթոդաբանությունը մինչև ս․թ․ հունիսի 20-ը ուղարկել info@wikimedia.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Վիքիակումբների ազդեցության գնահատում» բառերը։ Նախնական ընտրությունն անցած անձինք կհրավիրվեն հարցազրույցի։