Jump to content

Հայտարարություններ/Վիքիմարզիչներ/2019/Դեկտեմբեր

Վիքիմեդիա Հայաստան-ից

Վիքիմարզիչներ
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Վերջին շրջանում տարբեր ուսումնական, մշակութային և այլ հաստատություններ հետաքրքրություն են ցուցաբերում Հայերեն Վիքիպեդիայի նկատմամբ՝ նպատակ ունենալով այն զարգացնել և ներառել ուսումնական գործընթացում։ Հաշվի առնելով վիքիդասընթացներ վարողների օրեցօր աճող պահանջարկը՝ Վիքիմեդիա Հայաստանը սկսում է «Վիքիմարզիչներ» նախագիծը։

Նախագծի նպատակն է ընդլայնել Վիքիպեդիայի գիտակների շարքերը։ Վերջիններս հնարավորինս լիարժեք կտիրապետեն Վիքիպեդիայի գործիքակազմին և կանոնակարգերին, կունենան այն տարածելու հմտություններ և ցանկություն, ինչպես նաև խմբերի հետ աշխատելու թույլտվություն։

Եթե դուք արդեն իսկ խմբագրում եք Վիքիպեդիա և հետաքրքրված եք Վիքինախագծերում Ձեր գիտելիքները ընդլայնելու, խորացնելու և ամբողջական դարձնելու, ինչպես նաև շրջապատի հետ կիսվելու հարցում, ուրեմն այս դասընթացը հենց Ձեզ համար է։

Նախագծի առաջին փուլի մեկնարկը լինելու է ս․թ․ դեկտեմբերի 20-23-ը Ծաղկաձորում, որտեղ կկազմակերպվեն Հայերեն Վիքիպեդիայի հետ կապված տեսական և գործնական աշխատանքներ։

Եթե ցանկանում եք ազատ ժամանակ խմբագրումներ կատարել Հայերեն Վիքիպեդիայում, խնդրում ենք Ձեզ հետ բերել անձնական համակարգիչ։

Մեկնումը՝ դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամը 18։00-ին, վերադարձը՝ դեկտեմբերի 23-ին 15։00-ին։

Հայտը լրացնելիս խնդրում ենք նկատի ունենալ, որ բոլոր օրերին մասնակցությունը պարտադիր է։

Գրանցման վերջնաժամկետը ս․թ․ դեկտեմբերի 15-ն է ներառյալ։

Լրացնել գրանցման հայտը