Հայտարարություններ/Համայնքային հավաք/2019/հոկտեմբեր

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Համայնքային հավաք
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Վիքիմեդիա Հայաստանը հոկտեմբերի 11-13-ը Ծաղկաձորում կազմակերպում է «Համայնքային հավաք»։

Ծաղկաձորյան հավաքի ընթացքում տեղի է ունենալու քննարկումների շարք Վիքիմեդիա Հայաստանին, վիքինախագծերին, վիքիհամայնքին առնչվող տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ ընթացիկ ծրագրեր, ապագայի պլաններ, վիքինախագծերի ընդլայնում, վիքիհամայնքի առողջացման և զարգացման վերաբերյալ հարցեր, կառավարման աուդիտի եզրակացություն և այլն։

Հավաքի մասնակիցների համար պարտադիր է մասնակցել բոլոր քննարկումներին և միջոցառումներին։ Կարող են մասնակցել Վիքիպեդիայում ակտիվ խմբագրող և 18 տարեկանից բարձր խմբագիրները, Վիքիմեդիա Հայաստանի անդամները։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ըստ հայտի մոտիվացիայի և Վիքիպեդիայում կատարած ներդրումների։

Հանգստյան տանը կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։

Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 3-ը ներառյալ։

Լրացնել գրանցման հայտը