Հայտարարություններ/Աշխատանք/Վիքիմեդիա Հայաստանի նախագահի օգնականի թափուր հաստիքի հայտարարություն
Արտաքին տեսք
Վիքիմեդիա Հայաստանի նախագահի օգնականի թափուր հաստիքի հայտարարություն
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն
Մեկնարկը՝ ապրիլի 1, 2019թ․
Հաստիք՝ 0.5 դրույք
Վայր՝ Երևան, Հայաստան, Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ
- Պարտականություններ՝
- Օգնել նախագահին ամենօրյա աշխատանքներում։
- Կազմել և կառավարել նախագահի օրակարգը։
- Վարել նամակագրություն տեղական և միջազգային գործընկերների հետ։
- Կազմակերպել նախագահի տեղական և միջազգային գործուղումները։
- Կազմել հանդիպումների և ժողովների օրակարգերը։
- Սղագրել և փաստաթղթավորել հանդիպումների և ժողովների արդյունքները։
- Օժանդակել նախագահի գործունեության մեդիա տարածմանը։
- Ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել համանման այլ աշխատանքներ:
- Պահանջվող որակավորումներ՝
- բարձրագույն կրթություն,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- համակարգչային գերազանց գիտելիքներ, Google G-Suite-ով (Google Docs, Spreadsheets և այլն) աշխատելու, աշխատանքային նամակագրություն վարելու, փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն,
- պարտաճանաչություն, արագ սովորելու և կողմնորոշվելու ունակություն,
- հաղորդակցության և թիմում աշխատելու հմտություններ,
- կամավորական աշխատանքի փորձ,
- Վիքիմեդիա նախագծերում խմբագրելու և Վիքիմեդիա Հայաստանում կամավորական փորձը կդիտվի որպես առավելություն։
- Դիմելու կարգը՝
Պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) և մոտիվացիոն նամակը մինչև ս․թ․ մարտի 10-ը ներառյալ ուղարկել infowikimedia.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Վիքիմեդիա Հայաստանի նախագահի օգնական» բառերը։ Նախնական ընտրությունն անցած անձինք կհրավիրվեն հարցազրույցի։