Հայտարարություններ/Աշխատանք/Դյուրակիր համակարգիչների գնման մրցույթ
Jump to navigation
Jump to search

Դյուրակիր համակարգիչների գնման մրցույթի հրավեր
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն
«Վիքիմեդիա Հայաստանը» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության «ՔՀԿամուրջ» ծրագրի դրամաշնորհի շրջանակներում հրավիրում է իրավաբանական անձանց ներկայացնելու դյուրակիր համակարգիչների գնման մրցույթի համար գնառաջարկներ։
Մատակարարի ընտրությունը իրականացվելու է՝ հիմք ընդունելով ապրանքի տեխնիկական բնութագրում նշված չափանիշներին համապատասխանելիությունը, տրամադրվող գինը, մատակարման ժամկետները, արտադրության երկիրը:
Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել միայն մեկ գնառաջարկ։