Համայնքային հանդիպումներ (հունիս)
Արտաքին տեսք
Հանդիպում-քննարկում
հունիսի 7, 2024
2024 թվականի հունիսի 7-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։
Հանդիպմանը ներկա էին առկա 8 և առցանց 11 մասնակից։
Ելույթ ունեցան և կարծիքներ արտահայտեցին Արշակ Շահենյանը, Արարատ Թրվանցը, Կիմա Շահբազյանը, Հասմիկ Բարսեղյանը, Դավիթ Սարգսյանը
Քննարկվեցին «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած նախագծերը և մասնակիցների առաջարկությունները, մի շարք կետերի շուրջ համաձայնություն ձևավորվեց և արձանագրվեցին հետևյալ նշանակալի կետերը․
- «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը ողջույնի խոսք ասաց և պատմեց կազմակերպության մարտից մայիս ամիսների գործունեության, Քաջարանում ակումբ բացելու մասին, ընդհանրապես ակումբներ բացելու, կազմակերպության անցկացրած նախագծերի, հատկապես ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպած «Ֆինանսատնտեսական վիքիամիս» նախագծի և ընթացքի մեջ գտնվող Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի հետ կազմակերպած «Վիքիպեդիան հանուն կանանց» խմբագրաթոնի և այն եզրափակող վիքիհավաքի մասին։ Նշվեցին նաև ոչ պակաս կարևոր ՎՍԵ 2024 լուսանկարչական, ԿԱԵ Գարուն 2024 և Վիքիգրաշխարհ նախագծերը։
- Արարատ Թրվանցը անդրադարձավ կազմակերպության գործունեության համար ֆինանսական ներդրումներ հայթայթելու ուղիների մասին։
- Մհեր Բեքարյանը ներկայացրեց ՈՆՄԺ արժեքների նրանց վերաբերող արդեն ավարտված և սպասվող նախագծերի մասին։
- Խոսվեց նաև Մշակույթի նախարարության հետ կապ ստեղծելու և նոր նախագծեր սկսելու մասին։
- Հասմիկ Բարսեղյանը հարց տվեց ճամբարների վերաբերյալ, որին պատասխանեղ կազմակերպության միջոցառումների կազմակերպիչ Դավիթ Սարգսյանը։
- Ամփոփման խոսք ասաց Արշակ Շահենյանը։