Համայնքային հանդիպումներ (հոկտեմբեր)
Արտաքին տեսք
Հանդիպում-քննարկում
հոկտեմբերի 4, 2023
Հանդիպմանը ներկա էին առկա 10 և առցանց 17 մասնակից։
Ելույթ ունեցան և կարծիքներ արտահայտեցին Արշակ Շահենյանը, Մարի Ավետիսյանը, Գարրի Դավթյանը, Մհեր Բեքարյանը, Արթուր Ենգոյանը, Արմինե Սիրականյանը, Օֆելյա Հակոբյանը, Սիլվի Ստեփանյանը, Վարսենիկ Դանիելյանը, Նարինե Գալստյանը։
Քննարկվեցին «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած նախագծերը և մասնակիցների առաջարկությունները, մի շարք կետերի շուրջ համաձայնություն ձևավորվեց և արձանագրվեցին հետևյալ նշանակալի կետերը․
- «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը ողջույնի խոսք ասաց և պատմեց կազմակերպության օգոստոս և սեպտեմբեր ամիսների գործունեության, Իրավական հավաքի և Թբիլիսիում անցկացված Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների վիքիհավաքին կազմակերպության մասնակցության և արդյունքում ձեռքբերված համաձայնությունների մասին.
- Մարի Ավետիսյանը խոսեց ԿԱԵ հավաքի ընթացքում ԿԱԵ Երիտասարդական խմբի ծավալած հանդիպումների, խորհրդակցությունների և կայացրած որոշումների մասին.
- Մհեր Բեքարյանը ներկայացրեց օգոստոս և սեպտեմբեր ամիսներին «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած նախագծեերը.
- Արմինե Սիրականյանը և Սիլվի Ստեփանյանը առաջարկեցին սկսել հոգեբանական և արվեստի թեմաներով համագործակցություն.
- Վարսենիկ Դանիելյանն առաջարկեց իր օգնությունը դասընթացների անցկացման գործում և առաջարկեց համայնքի նոր մասնակիցներ ներգրավելու համար համագործակցել համալսարանների հետ.
- Արթուր Ենգոյանը պատմեց Առցանց ակումբի գործունեության և «Ցանցային պետություն» շարժման հետ համագործակցության և ակումբի հետագա պլանների մասին.
- Գարրի Դավթյանը խոսեց «Վիքիմեդիա Հայաստանի» անդամության նոր դիմումների, կազմակերպության անդամների ակտիվության մասին.
- Ամփոփման խոսք ասաց Արշակ Շահենյանը։