Համայնքային հանդիպումներ (դեկտեմբեր)
Համայնքային եռօրյա վիքիհավաք
դեկտեմբերի 7-10, 2023
Հավաքին մասնակցեցին առկա 30 և առցանց 8 մասնակից։
Հավաքի մասնակիցներին ներկայացվեցին ընթացիկ տարում «Վիքիմեդիա Հայաստանի» իրականացրած նախագծերը, միջազգային վիքիշարժման նորությունները։ Մասնակիցները ծանոթացան վիքիխմբագրական նոր վիքիգործիքներին, Հայերեն Վիքիպեդիայի վիճակագրությանը. Մասնակիցները ներկայացրին մտագրոհի արդյունքում ձևավորված մտքեր և «Վիքիմեդիա Հայաստանի» հաջորդ տարվա ռազմավարությանը վերաբերող առաջարկություններ։
Կայացավ առցանց հանդիպում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիմեդիա համագործակցության ԿԱԵ հանգույցի (Wikimedia CEE Hub) համակարգող Բարբարա Կլենի հետ։ Հանդիպումն անցավ ԿԱԵ հանգույցի ընդունված «գրասենյակային ժամեր» ձևաչափով՝ առանց հստակ օրակարգի, որը հնարավորություն է տալիս Վիքիմեդիա համայնքի անդամներին ծանոթանալ ԿԱԵ նորություններին և հարցեր տալ կամ կարծիք հայտնել։
Երկրորդ առցանց հանդիպումը կայացավ «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների համակարգողների և կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկվեցին վիքիակումբների կազմակերպչական և խմբագրական խնդիրներ։ Համակարգողները կիսվեցին իրենց կարծիքներով և առաջարկություններով։
Օրակարգ
- «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանի համայնքային վիքիհավաքի պաշտոնական բացման խոսքը, որին հաջորդեց կազմակերպության 2023 թվականի գործունեության մանրամասն հաշվետվությունը։
- Վիքիվիճակագրություն - ներկայացրեց Մհեր Բեքարյանը
- Վիքիակումբների գործունեություն - ներկայացրեց Արտաշես Թադևոսյանը
- ԿԱԵ հավաքի ժամանակ «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացրած ծրագրերն ու արձագանքները - ներկայացրեց Արշակ Շահենյանը
- ԿԱԵ Երիտասարդական խմբի ծավալած հանդիպումների, խորհրդակցությունների և կայացրած որոշումների մասին - ներկայացրեց Մարի Ավետիսյանը
- ԿԱԵ հանգույցի համակարգողների հետ հանդիպում
- Քույր վիքիցնախագծերի ակտիվության քննարկում - ներկայացրեց Մհեր Բեքարյանը
- Թարգմանության նրբություններ - ներկայացրեց Մհեր Բեքարյանը
- Վիքիպեդիայի կանոնակարգեր - ներկայացրեց Մհեր Բեքարյանը
- Վիքիպեդիայի խնդիրների մասին - ներկայացրեց Մհեր Բեքարյանը
- Ծանոթացում նոր վիքիգործիքներին - ներկայացրեց Արտաշես Թադևոսյանը
- Մասնակիցների ելույթներ, առաջարկված բաց մնացած թեմաների քննարկում
- Առաջարկված խնդիրների քննարկում և մտագրոհ, հաջորդ տարվա ռազմավարություն