Jump to content

Խորհուրդ/Հանդիպումներ/Օգոստոս

Վիքիմեդիա Հայաստան-ից

Խորհրդի հանդիպումների մասին տեղեկատվություն

05․08․2019թ

Սույն թվականի օգոստոսի 5-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը խորհրդակցական հանդիպում է ունեցել կազմակերպության աշխատակից-անդամ Լիլիթ Թարխանյանի հետ։ Քննարկվել է աշխատակազմին վերաբերող տարաբնույթ հարցեր, երկուստեք ներկայացվել են մտահոգությունները, առկա խնդիրները, խոսվել է նաև կազմակերպության ռազմավարության մասին: Հանդիպումը տևեց շուրջ 2 ժամ։

Սույն թվականի օգոստոսի 5-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը կազմակերպության գրասենյակում հանդիպում է ունեցել երկարամյա վիքիխմբագիր այկ արությունյանի հետ։ Հ.Հարությունյանը ներկայացրել է, թե ինչ պատճառով է շուրջ 2 տարի դադարեցրել իր խմբագրումները Հայերեն Վիքիպեդիայում: Նրա խոսքով իր հեռացումը պայմանավորված է եղել Վիքիմեդիա Հայաստանի և Հայերեն Վիքիպեդիայի ներսում առկա մթնոլորտի հետ, մանրամասնել պատճառները: Խորհրդի նախագահի կողմից առաջարկ է եղել վերադառնալ Հայերեն Վիքիպեդիա, քանզի հանրագիտարանը կարիք ունի խմբագրման երկարամյա փորձ ունեցող և մասնագիտական հոդվածներ գրողների: Հայկը խոստացավ, որ կմտածի առաջարկի մասին և կհայտնի: Հանդիպումը տևեց շուրջ 2 ժամ։

06․08․2019թ

Սույն թվականի օգոստոսի 6-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը մեկնել է Ծաղկաձոր, որտեղ ընթանում էր վիքիճամբար: Այնտեղ նա առանձին քննարկում է ունեցել կազմակերպության անդամ Արգամ Հակոբյանի հետ: Ներկայացվել են կազմակերպության ներկա գործընթացները, հետագա նպատակները: Խորհրդի նախագահը պարզաբանել է նաև կազմակերպության անդամի կարգավիճակ ստանալու, դրանից բխող պարտականությունների և լիազորությունների մասին: Ա.Հակոբյանը հայտնել է իր պատրաստակամության մասին օգնել ծրագրերի իրականացման գորում: Հանդիպումը տևել է 20 րոպե:

Սույն թվականի օգոստոսի 6-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը մեկնել է Ծաղկաձոր, որտեղ ընթանում էր վիքիճամբար: Այնտեղ նա առանձին քննարկում է ունեցել Լեռնապատի վիքիակումբի համակարգող Արմենուհի Ոսկանյանի հետ: Քննարկվել են Լեռնապատի վիքիակումբին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսվել է կազմակերպության ներկա գործընթացների և հետագա նպատակների մասին: Հանդիպումը տևել է 20 րոպե:

Սույն թվականի օգոստոսի 6-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը մեկնել է Ծաղկաձոր, որտեղ ընթանում էր վիքիճամբար: Այնտեղ նա առանձին քննարկում է ունեցել Դդմաշենի վիքիակումբի համակարգող Շողիկ Ստեփանյանի հետ: Քննարկվել են Դդմաշենի վիքիակումբին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսվել է կազմակերպության ներկա գործընթացների և հետագա նպատակների մասին: Հանդիպումը տևել է 20 րոպե:

Սույն թվականի օգոստոսի 6-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը մեկնել է Ծաղկաձոր, որտեղ ընթանում էր վիքիճամբար: Այնտեղ նա առանձին քննարկում է ունեցել Արևածագի վիքիակումբի համակարգող Արփինե Անդրեասյանի հետ: Քննարկվել են Արևածագի վիքիակումբին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսվել է կազմակերպության ներկա գործընթացների և հետագա նպատակների մասին: Հանդիպումը տևել է 20 րոպե:

Սույն թվականի օգոստոսի 6-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը մեկնել է Ծաղկաձոր, որտեղ ընթանում էր վիքիճամբար: Այնտեղ նա կազմակերպել է հանդիպում Տավուշի մարզում վիքիակումբներ բացելու նախագծի վերաբերյալ: Մասնակցել է կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը, ով հանդիսանում է նախագծի նախաձեռնող և համակարգող, կազմակերպության աշխատակից-անդամ, վիքիակումբների համակագող Արմեն Միրզոյանը, աշխատակից-անդամ Մհեր Բեքարյանը, Յուրիկ Մկրտչյանը (Դաթո Աբուլաձե), կազմակերպության անդամ, Վերահսկող հանձնաժողովի անդամ Նարեկ Ավետիսյանը, կազմակերպության անդամնե Արգամ Հակոբյանը, Գարիկ Խաչատրյանը, Նորայր Բաղդասարյանը, կազմակերպության անդամ, վիքիակումբի համակարգող Արմենուհի Ոսկանյանը, վիքիակումբների համակարգողներ Շողիկ Ստեփանյանը, Արփինե Անդրեասյանն ու Նարինե Խաչատրյանը: Խորհրդի նախագահը ներկայացրեց հանդիպման օրակարգը: Սուսաննա Մկրտչյանը ներկայացրեց իր նախաձեռնությունը, պատասխանեց հարցերին: Արմեն Միրզոյանը խոսեց իր մտահոգությունների և կարծիքների մասին: Իրենց դիրքորոշումը հայտնեցին նաև վիքիակումբների համակարգողները և ներկա գտնվող մնացած բոլոր մասնակիցները: Քննարկման վերջում Վահագն Փիլիպոսյան ներկայացրեց, որ առաջիկայում հնարավոր է Գյումրում վերաբացվի վիքիակումբ, ամփոփեց հանդիպումը: Հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ:

10․08․2019թ

Սույն թվականի օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանի և կազմակերպության անդամ Կարեն Տերտերյանի միջև։ Քննարկվել են Վիքիմեդիա Հայաստանին առնչվող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Խորհուրդ-անդամներ, Խորհուրդ-աշխատակիցներ փոխհարաբերությունները, Խորհրդի նիստերի օրակարգային քննարկման հարցերի մասին ծանուցման առավել մանրամասն նկարագրության անհրաժեշտությունը, աշխատակիցների շրջանում առկա բողոքները, դրանց լուծման ուղղիները։ Հանդիպումը տևել է մոտավորապես 1 ժամ։

15․08․2019թ

Սույն թվականի օգոստոսի 15-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպում է ունեցել կազմակերպության անդամ Կարեն Հակոբյանի հետ։ Քննարկվել է արևմտահայերեն ծրագրին, մասնավորապես, Արևմտահայերեն Վիքիպեդիային առնչվող հարցեր։ Հանդիպումը տևեց շուրջ 2 ժամ։

19․08․2019թ

Սույն թվականի օգոստոսի 19-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյան և աշխատակից-անդամ Մհեր Բեքարյանը կազմակերպության գրասենյակում քննարկել և նախագծել են Վիքին սիրում հուշարձանները նախագծի պլանտ։ Քննարկման սկզբում որոշվել է միանգամայն նոր ձևով կազմակերպել նախագիծը։ Ծրագիրը կազմելուց հետո որոշվել է հաջորդ օրը քննարկմանը ներգրավել կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին։ Քննարկումը տևել է 5 ժամ։

20․08․2019թ

Սույն թվականի օգոստոսի 20-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը կազմակերպության գրասենյակում հանդիպում-քննարկում է կազմակերպել կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանի և աշխատակից-անդամ Մհեր Բեքարյանի մասնակցությամբ։ Քննարկվել է նախորդ օրը Վ․Փիլիպոսյանի և Մ․Բեքարյանի կողմից Վիքին սիրում է հուշարձանները նախագծի մշակված պլանը։ Քննարկումը տևել է 1 ժամ։

20-31.08․2019թ

Նշված ժամանակահատվածում Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը տարբեր բնույթի հանդիպումներ և տեսազանգեր է ունեցել կազմակերպության մի շարք անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են կազմակերության առաջխաղացմանը, վիքիհամայնքի ընդլայնմանն ու զարգացման առնչվող հարցեր։