Jump to content

Խորհուրդ/Հանդիպումներ/Հուլիս

Վիքիմեդիա Հայաստան-ից

Խորհրդի հանդիպումների մասին տեղեկատվություն

01․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 1-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպում է ունեցել կազմակերպության աշխատակից-անդամ Լիլիթ Թարխանյանի հետ։ Խոսվել է վերջինս աշխատանքային պայմանագրի, նրա աշխատանքային պարտականությունների, դրանցով պայմանավորված առկա և հնարավոր խնդիրների մասին։ Լիլիթը ներկայացրեց իրեն հանձնարարված աշխատանքների բնույթն ու իրականացման ձևը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև վիքիճամբարներում և վիքիակումբներում նրա ներգրավածությանը, խոսվեց աշխատաժամանակի, աշխատակից-Խորհուրդ կապի և փոխվստահության անհրաժեշտության մասին։ Հանդիպումը տևեց շուրջ 40 րոպե։


Սույն թվականի հուլիսի 1-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ոլորտային խնդիրներին ծանոթանալու նպատակով հանդիպում ունեցավ կազմակերպության աշխատակից Դավիթ Սարգսյանի հետ։ Քննարկվեցին վիքիճամբարների կազմակերպմանն առնչվող իրավական հայեցակարգերը, ճամբարների անցկացման ընթացքում կարգուկանոնի շարունակական ապահովումը, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր։ Դավիթ Սարգսյանի կողմից ներկայացվեց միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական առկա միջոցները, ֆինանսաական ոլորտը, ինչպես նաև անվտանգությանն առնչվող որոշ հարցեր։ Հանդիպումը տևեց 30 րոպե։


Սույն թվականի հուլիսի 1-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը կազմակերպության աշխատակից Մհեր Բեքարյանի հետ այցելեց կազմակերպությանը սպասարկող Թի Ըքաունթ հաշվապահական գրասենյակ։ Հաշվապահների հետ քննարկվեցին կազմակերպության աշխատակիցների աշխատանքային հրամաններին ու պայմանագրերին առնչվող հարցեր, ձեռք բերվեցին միմյանց հետ օպերատիվ կապ ստեղծելու և այդ կերպ աշխատանքային գործընթացին Խորհրդի նախագահի ներգրավելու մասին պայմանավորվածություն։


Սույն թվականի հուլիսի 1-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպեց կազմակերպության աշխատակից-անդամ Յուրիկ Մկրտչյանի (Դաթո Աբուլաձեի) հետ։ Վերջինը պատմեց կազմակերպությունում իր աշխատանքային ներգրավվածության պատմությունը, ներկայացրեց իր աշխատանքային պարտականությունները, մանրամասնեց իր գործառույթներից բխող խնդիրները։ Խորհրդի նախագահի կողմից կարևորվեց կայքում և սոցիալական մեդիայում կազմակերպությանն առնչվող նորությունների, իրադարձությունների մասին տեղեկատվությամբ հագեցվածության անհրաժեշտությունը։ Հանդիպումը տևեց 25 րոպե։


Սույն թվականի հուլիսի 1-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպեց Կարեն Հակոբյանի հետ, ով կազմակերպության անդամ է դարձել Խորհրդի 25․06․2019 թվականի նիստի որոշմամբ։ Խորհրդի նախագահի կողմից ներկայացվեց վերջին համագումարի արդյունքները, կազմակերպության ներսում առկա իրավիճակը, առաջիկա առաջնային և երկրորդային խնդիրները (կանոնադրության փոփոխություն, խնդիրներ և դրանց լուծման հնարավոր տարբերակներ, գիտակրթական ծրագրերի նախագծեր և այլն)։ Կարեն Հակոբյանը հանդես եկավ որոշ առաջարկություններով և մեկնաբանություններով։ Հանդիպումը տևեց 30 րոպե։


Սույն թվականի հուլիսի 1-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի անդամներ Վահագն Փիլիպոսյանը, Տիգրան Ազիզբեկյանն ու Մարսելա Խուրշուդյանը հանդիպեցին կազմակերպության աշխատակազմի հետ։ Վերջինների կողմից բարձրաձայնվեցին նրանց խնդիրները, հարցում կատարվեց աշխատակազմ-խորհուրդ փոխհարաբերությունների և կապի ապահովման ձևերի մասին։ Խորուհրդը ներկայացրեց իր մոտեցումները բարձրաձայնված հարցերի վերաբերյալ, կարևորեց աշխատակազմ-խորհուրդ մշտական կապի անհրաժեշտությունը, ներկայացրեց հնարավոր տարբերակներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից պահանջված աուդիտի անցկացման, կազմակերպության տարեկան պլանի կազմման վերաբերյալ որոշակի հարցեր։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն որոշակի հարցերի վերաբերյալ կազմակերպել առանձին հանդիպումներ։ Հանդիպումը տևեց 2․5 ժամ։

02․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 2-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպում է ունեցել կազմակերպության աշխատակից Մարի Ավետիսյանի հետ։ Խոսվեց Մարիի աշխատանքային պարտականությունների մասին, դրանց իրականացմանն առնչվող որշակի հարցեր։ Քննարկվեց նաև կազմակերպության ներսում առկա աշխատանքային մթնոլորտը, հավաստանշվեցին որոշակի խնդիրներ։ Հանդիպումը տևեց շուրջ 25 րոպե։


Սույն թվականի հուլիսի 2-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպում է ունեցել կազմակերպության անդամ, Խորհրդի նախկին անդամ Ալեքսեյ Չալաբյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին կազմակերպությունում սպասվող կառավարման աուդիտի, կանոնադրական փոփոխություններին վերաբերող հարցեր: Ալեքսեյի կողմից առաջարկ հնչեց անդամության դիմումների ընդունումը դարձնել առցանց, քննարկել անդամավճար սահմանելու հարցը՝ դրա բացասական և դրական կողմերով հանդերձ: Խորհրդի նախագահի կողմից կարևորվեց անդամության կանոնակարգի հաստատումը: Որոշակի անդրադարձ կատարվեց նաև կազմակերպության ֆինանսական ոլորտին, աշխատակիցներին առնչվող հարցերին: Հանդիպումը տևեց 1 ժամ 40 րոպե:

03․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 3-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը փոխադարձ խորհրդատվական հանդիպում է ունեցել կազմակերպության աշխատակից-անդամ Դավիթ Սարոյանի հետ։ Քննարկվել են աշխատակազմի շրջանում աշխատանքային առողջ հարաբերություններին, ինչպես նաև կազմակերպության գործունեությանն առնչվող որոշ հարցեր։

09․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 9-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպում է ունեցել կազմակերպության աշխատակից-անդամ Դավիթ Սարոյանի հետ։ Քննարկվել են անդամության դիմումի ձևի պատրաստման, կայքի անգլերեն տարբերակի ստեղծման հնարավորության, առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Քննարկումը տևել է շուրջ 50 րոպե:

10․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 10-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը այցելել է Law firm իրավաբանական ընկերության գրասենյակ, հանդիպել ղեկավարներից Դավիթ Հունայնանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վիքիմեդիա Հայաստան կազմակերպությունում կառավարման աուդիտ անցկացնելու վերաբերյալ որոշակի հարցեր, այդ թվում՝ ֆինանսական, տեխնիկական, ժամկետների, կազմակերպչական, ինչպես նաև խոսվել է կազմակերպության ներկա վիճակի, այն առողջացնելու և բնականոն գործընթացի փուլ մտցնելու մասին։ Քննարկումը տևել է 1 ժամ։

Սույն թվականի հուլիսի 10-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը այցելել է Justice and Protection իրավաբանական ընկերության գրասենյակ, հանդիպել ղեկավար Արամ Վարդևանյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վիքիմեդիա Հայաստան կազմակերպությունում կառավարման աուդիտ անցկացնելու վերաբերյալ որոշակի հարցեր, այդ թվում՝ ֆինանսական, տեխնիկական, ժամկետների, կազմակերպչական, ինչպես նաև խոսվել է կազմակերպության ներկա վիճակի, այն առողջացնելու և բնականոն գործընթացի փուլ մտցնելու մասին։ Քննարկումը տևել է 1 ժամ։

Սույն թվականի հուլիսի 10-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը կազմակերպության գրասենյակում հանդիպել է կազմակերպության անդամ Վիոլլա Մոսիկյանին, լսել վերջինիս առաջարկությունը։ Վիոլլան առաջարկել է կազմակերպության գրասենյակում կազմակերպել ինտելեկտուալ խաղեր, որոնք կզարգացնեն մասնակիցների կրթական մակարդակը։ Քննարկումը տևել է 15 րոպե։

Սույն թվականի հուլիսի 10-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը կազմակերպության գրասենյակում հանդիպել է կազմակերպության անդամ Արամ Սողոմոնյանին։ Հանդիպման սկզբում Խորհրդի նախագահը ներկայացրել է կազմակերպությունում կառավարման աուդիտի անցկացման գործընթացի կազմակերպման ներկա փուլը, հայտնել կանոնադրության փոփոխության, ինչպես նաև որոշակի հարցերին առնչվող տեղեկություններ։ Արամը ներկայացրել է իր մտահոգությունները, որոնք կապված էին կազմակերպության կառավարման համակարգին, կանոնադրությանը, աշխատանքային կոնֆլիկտներին, ֆինանսական շարժին, Հայերեն Վիքիպեդիայի ներկա վիճակին, ճամբարների և այլ միջոցառումների մասնակիցների ընտրության գործընթացին։ Քննարկումը տևել է 1 ժամ։

11․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 11-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը և քարտուղար Տիգրան Ազիզբեկյանը այցելել են Ծաղկաձորում ընթացող երեխաների վիքիճամբար, ծանոթացել ճամբարային առօրեային, ունեցել անհատական հանդիպումներ ճամբարում ներկա վիքիհամակարգողների հետ, ինչպես նաև կազմակերպության աշխատակից-անդամներ Լիլիթ Թարխանյանի և Արմեն Միրզոյանի հետ։ Տեղի է ունեցել Խորհրդի բոլոր անդամների մասնակցությամբ հանդիպում, որի ժամանակ քննարկվել են Խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցեր։ Վիքիակումբների համակարգողների հետ հանդիպմանը խոսվել է ակումբների հաջողությունների, խնդիրների, տեխնիկական հագեցվածության, անդամների թվաքանակի, աշխատանքների կազմակերպման, վիքիակումբ-կազմակերպություն կապի, ինչպես նաև նոր ակումբների հիմնադրման աշատանքներում նրանց ներգրավման մասին։ Աշխատակիցներ Լիլիթի և Արմենի հետ քննարկվել են վիքիակումբների գործունեությանն առնչվող որոշակի հարցեր, վերջինները ներկայացրել են իրենց կարծիքը Տավուշի մազրում կազմակերպության նախագահի կողմից վիքիակումբների հիմնադրման գրծընթացի վերաբերյալ։

Սույն թվականի հուլիսի 11-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը կազմակերպության գրասենյակում հանդիպել է կազմակերպության աշխատակից-անդամ Դավիթ Սարոյանին։ Քննարկվել են որոշակի կազմակերպչական հարցեր, մասնավորապես, արտասահմանյան այցերի, դրանց մասնակիցների ընտրության վերաբերյալ հարցեր։

12․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 12-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը այցելել է Corporative Governance Center իրավաբանական ընկերության գրասենյակ, հանդիպել ընկերության ղեկավար Նարինե Մելիքյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վիքիմեդիա Հայաստան կազմակերպությունում կառավարման աուդիտ անցկացնելու վերաբերյալ որոշակի հարցեր, այդ թվում՝ ֆինանսական, տեխնիկական, ժամկետների, կազմակերպչական, ինչպես նաև խոսվել է կազմակերպության ներկա վիճակի, այն առողջացնելու և բնականոն գործընթացի փուլ մտցնելու մասին։ Քննարկումը տևել է 1 ժամ։

14․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 14-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանի հետ։ Հանդիպման ընթացքում Վ․Փիլիպոսյանը կարևորել է կազմակերպության աշխատակազմի և նախագահի միջև աշխատանքային շփումների ակտիվացումը և աշխատանքների նկատմամբ վերահսկումը։ Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կազմակերպության նախագահը առավել ակտիվ կներգրավվի կազմակերպչական գործընթացներում։ Ս․ Մկրտչյանի խնդրանքով Խորհրդի նախագահը ներկայացրել է նաև կազմակերպությունում սպասվող կառավարման աուդիտի կազմակերպման և իրականացման գործընթացները։ Քննարկումը տևել է 1․5 ժամ։

16․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 16-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպել է կազմակերպության անդամ Նորայր Բաղդասարյանին։ Քննարկվել են կազմակերպության կանոնադրության փոփոխության, աուդիտի կազմակերպման վերաբերյալ հարցեր։ Կարևորվել է կազմակերպության գրասենյակում միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ պատմության թեմաներով քննարկումների և դասախոսությունների կազմակերպումը։ Քննարկումը տևել է 30 րոպե։

18․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 18-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպել է կազմակերպության աշխատակից Բեթթի Փանոսյանին։ Հանդիպման նպատակն է եղել Խորհրդի նախագահի կողմից աշխատակցի և նրա աշխատանքային պարտականությունների հետ ծանոթացումը։ Քննարկումը տևել է շուրջ 45 րոպե։

Սույն թվականի հուլիսի 18-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպել է կազմակերպության աշխատակից-անդամ Մհեր Բեքարյանի հետ։ Քննարկվել են կազմակերպության ինչպես կազմակերպչական, այնպես էլ ֆինանսական բնույթի հարցեր։ Վ․Փիլիպոսյանի կողմից անդրադարձ է կատարվել ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման և խնայողության անհրաժեշտությանը։ Խոսվել է վիքիճամբարների, վիքիակումբների մասին։ Քննարկումը տևել է շուրջ 1 ժամ։

20․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 21-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի անդամ Մարսելա Խուրշուդյանը այցելել է Ծաղկաձորում ընթացող արևմտահայերեն վիքիխմբագիրների հավաքին, հանդիպումներ ունեցել մասնակցիների հետ։ Քննարկվել են Արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման վերաբերյալ հարցեր։

21․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 21-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպել է կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին։ Քննարկվել են Վիքիմեդիա Հայաստանի և Տավուշի մարզպետարանի միջև կնքված հուշագրին առնչվող հարցեր։ Երկուստեք ներկայացվել են ծրագրի վերաբերյալ մոտեցումները, խոսվել է դրանց իրականացման հնարավորությունների ու անհրաժեշտ գործիքակազմի մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ ևս Խորհրդին տեղեկացնել Տավուշի մարզում վիքիակումբների հիմնադրման և դրանց աշխատանքների ընթացքի մասին։ Քննարկումը տևել է շուրջ 3․5 ժամ։

22․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 22-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանն ու նրա օգնական Մարի Ավետիսյանը տեղեկացրել են կազմակերպության Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանին այն մասին, որ ցանկանում են սկսել բժշկագիտական նախագիծ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախագծի բնույթն ու նպատակները։ Երկուստեք առաջարկություններ են եղել նախագծի նախապատրաստման, իրականացման վերաբերյալ։ Վ․Փիլիպոսյանը հիշեցրեց, որ համաձայն Խորհրդի 2019 թվականի հւլիսի 3-ի նիստի որոշման նախագիծը պետք է հաստատվի Խորհրդի կողմից։ Քննարկումը տևել է շուրջ 3 ժամ։

24․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 24-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպել է կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտյանին, որպեսզի հստակեցվեն Արևմտահայերեն Վիքիպեդիայի մասին տեղեկատվական-քարոզչական տեսահոլովակի նկարահանման աշխատանքների ընթացքը։ Քննարկումը տևել է 1 ժամ։

Սույն թվականի հուլիսի 24-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպել է կազմակերպության անդամ Նորայր Բաղդասարյանին։ Վերջինը ներկայացրել է առաջարկներ, որոնք կապված են Վիքիմեդիա Հայաստանին իրավաբանական ծառայություն մատուցելուն, կազմակերպության գրասենյակում Ավարայրի ճակատամարտի մասին քննարկում կազմակերպելուն և Երևանի իրավաբանական կառավարման քոլեջի հետ հնարավոր համագործակցությանը։ Հանդիպումը տևել է 30 րոպե։

29․07․2019թ

Սույն թվականի հուլիսի 29-ին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը հանդիպել է կազմակերպության անդամ Աշոտ Գաբրիելյանին վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում Ա.Գաբրիելյանը որոշակի առաջարկներ է ներկայացրել գրքերի տպագրության, հրատարակչական գործունեություն իրականացնելու, Վիքիդարանը նոր գրքերով հարստացնելու վերաբերյալ: Վ.Փիլիպոսյանը հայտնել է, որ ներկայացված առաջարկները կներկայացվեն Խորհրդի բոլոր անդամների քննարկմանը, իսկ Ա.Գաբրիելյանին առաջարկել առավել մանրամասն և գրավոր տեսքով ներկայացնել ծրագիրը: Քննարկումը տևել է 25 րոպե։