Խորհուրդ/Արձանագրություններ/29.06.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հունիսի 29, 2022

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 11
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
29 հունիսի, 2022 թ․


Նիստին մասնակցեցին՝


Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ

Գոհար Ղուլյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի նախագահ


Նիստին հրավիրված էին՝


Արշակ Շահինյան՝ Կազմակերպության նախագահ

Արամ Սողոմոնյան՝ Վերստուգող հանձնաժողովի նախագահ

Կարեն Տերտերյան՝ Վերստուգող հանձնաժողովի անդամ

Սևակ Այվազյան՝ Վերստուգող հանձնաժողովի անդամ

Մհեր Բեքարյան՝ կազմակերպության ֆինանսական հոսքերի պատասխանատու


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 5-ը: Քվորումն ապահովված էր:


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գործունեության քննարկում։

2. Այլ հարցեր։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․Խորհրդի անդամների անունից Տիգրան Զարգարյանը շնորհավորեց կազմակերպության նորընտիր կազմին ընտրվելու առթիվ, և մաղթեց արդյունավետ աշխատանք։ Տեղեկացրեց, որ կազմակերպության դոմեյնային 4 անուն տեղափոխվել է անվճար սպասարկման կարգավիճակի։

Արշակ Շահինյանը տեղեկացրեց, որ կազմակերպության կնիքը հանձնել են իրեն, ընթացքում են ա/ բանկային ստորագրությունների հաստատման գործընթացը․

բ/ Կազմակերպության վկայականի վերագրանցման գործընթացը։

Վերստուգող հանձնաժողովի անդամներին տրվեց հանձնարարական սկսելու կազմակերպության գույքի վերահաշվառումը։

Նորընտիր կազմը տեղեկացրեց, որ նախատեսում են կապի մեջ մտել կազմակերպության նախկին անդամների հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռացվել են կազմակերպությունից, նրանց առաջարկելով կրկին անդամակցելու կազմակերպությանը։

Արշակ Շահինյանը տեղեկացրեց թե ինչ քայլեր են ձեռնարկվում իր կողմից, կառույցի ֆինանսական վիճակի բարելավման ուղղությամբ։


Ո Ր Ո Շ Ու Մ

1․ Հանձնարարել Տիգրան Զարգարյանին և Մհեր Բեքարյանին Կազմակերպության անդամների հետ կիսվել կանոնադրության վերանայված տարբերակով՝ դիտողությունների և առաջարկությունների նպատակով։

2․ Սկսել կազմակերպության գույքի վերահաշվառումը։ արդյունքների մասին տեղեկացնել խորհրդին։ Պատասխանատու՝ Վերստուգող հանձնաժողով։


Խորհրդի քարտուղար՝                   Գ․ Դավթյան
Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան