Խորհուրդ/Արձանագրություններ/28.06.2019

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հունիսի 28, 2019


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2
«Վիքիմեդիա Հայաստան» ԳԿ ՀԿ խորհդրի նիստի
28 հունիսի, 2019 թ․

Նիստին ներկա գտնվեցին Խորհրդի 3 (երեք) անդամներից 3-ը (երեքը), ինչպես նաև կազմակերպության 4 (չորս) անդամներ։

1. Օրակարգային թեմա ընդունելով «Վիքիմեդիա Հայաստան» ԳԿ ՀԿ (այսուհետ՝ Կազմակերպություն) անդամության դիմումները՝ Խորհրդի իրավարար որոշմամբ հաստատվեցին Անաստասիա Հայրապետյանի, Աննա Ալեքսանյանի, Արգամ Հակոբյանի, Արևիկ Ոսկանյանի, Արմենուհի Ոսկանյանի, Կարեն Հակոբյանի, Նաիրա Խաչատրյանի, Սևակ Այվազյանի, Վարդուհի Ղազարյանի, Վիոլլա Մոսիկյանի, Տաթևիկ Պողոսյանի, Սլավիկ Սահակյանի, Արշակ Շահինյանի և Սյուզաննա Ոփյանի հայտերը՝ անդամ դառնալու կապակցությամբ։

ՀԱՎԵԼՈՒՄ

Բավարար տեղեկատվության պակասի հիմքով հետագա քննարկմանն է թողնվել Անուշ Մկրտչյանի, Հռիփսիմե Խաչատրյանի, Շանթ Եփրեմյանի անդամության հայտերը։

2. Քննարկվեց «Վիքիմեդիա Հայաստան» ԳԿ ՀԿ կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 5.7 մասով սահմանված գանձապետի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Մհեր Բեքարյանին։

3. Հիմք ընդունելով սուբորդինացիայի սկզբունքի գերակայության անհրաժեշտությունը՝ Կազմակերպության Խորհուրդը որոշեց հանդիպում կազմակերպել Խորհրդի և աշխատակազմի անդամների միջև սույն թվականի հուլիսի 1-ին։


Խորհրդի քարտուղար՝                   Տ․ Ազիզբեկյան
Խորհրդի նախագահ՝                   Վ․ Փիլիպոսյան