Խորհուրդ/Արձանագրություններ/27.01.2023

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հունվարի 27, 2023

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 2
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
27 հունվարի, 2023 թ․


Նիստին մասնակցեցին՝


Արթուր Ենգոյան՝ Խորհրդի անդամ

Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ

Նորայր Բաղդասարյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի նախագահ


Նիստին հրավիրված էին՝


Արշակ Շահինյան՝ Կազմակերպության նախագահ

Դավիթ Սարգսյան՝ Կազմակերպության աշխատակից

Արտաշես Թադևոսյան՝ Կազմակերպության աշխատակից

Մհեր Բեքարյան՝ Կազմակերպության աշխատակից


Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամից 4-ը: Քվորումն ապահովված էր:


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գործունեության քննարկում, ընթացիկ և օրակարգային ծրագրերի ներկայացում։ Զեկուցող՝ Արշակ Շահինյան։

2. Կազմակերպության անդամների հետ իրազեկման և կապի նոր ֆորմատի ներկայացում։ Զեկուցող՝ Գարրի Դավթյան։

3․ Այլ հարցրեր։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Անդրադառնալով օրակարգային առաջին հարցին, Արշակ Շահինյանը ներկայացրեց կազմակերպության ներկա և օրակարգային ծրագրերը։ Խորհրդի նիստը անցկացվեց «Բժշկական վիքիհավաք-2023» միջոցառման ընթացքում, որի ընքացիկ և նախնական արդյունքները գոհացուցիչ էին։ Կազմակերպության օրակարգային ծրագրերից են ուսուցիչների շրջանում կազմակերպվող վիքիդասընթացը, համագործակցությունը հանրապետության մի շարք բուհերի հետ՝ ուսումնական պրակտիկայի շրջանակում, վիքիդատայի բարելավումը։ Արշակ Շահինյանը նշեց, որ օրակարգում է նոր վիքիակումբների բացումը Սյունիքի մարզում։

2․ Անդրադառնալով օրակարգային երկրորդ հարցին, Գարրի Դավթյանը նշեց, որ ելնելով կազմակերպության նախկին փորձից և հիմնվելով ներկայումս ընտրված ճանապարհային քարտեզի վրա, անհրաժեշտ է ակտիվացնել կազմակերպության անդամների և վիքիհանրության ներգրավվածությունը կազմակերպության հետագա գործունեությանը։ Ելույթ ունեցան նիստին մասնակից բոլոր անդամները, ովքեր մտահոգություն հայտնեցին, որ անդամների հետ կապի հաստատումը հուսալի կերպով չէր իրականացվում և պարզ չէ, թե վիքիհանրությունը որքանով է իրազեկված կազմակերպության ներկա վիճակի և գործունեության մասին։ Արթուր ենգոյանը առաջարկեց կազմակերպության անդամների հետ կապ հաստատել նաև հեռախոսակապի միջոցով։

3․ Անդրադառնալով երրորդ հարցին Նորայր Բաղդասարյանը առաջարկեց նոր ծրագիր իրավաբանական ոլորտի մասնագետների շրջանում։


Ո Ր Ո Շ Ու Մ

1․ Ամփոփել «Բժշկական վիքիհավաք-2023» միջոցառման վերջնական արդյունքները և դուրս բերել հայկական Վիքիպեդիայում ակտիվության ստատիստիկ տվյալներ վերջին մեկ ամսվա համար։ Պատասխանատու՝ կազմակերպության աշխատակիցներ։

2․ Ստեղծել օնլայն հարցում և հրավեր փետրվարի 10-ին նախատեսվող հանդիպում-քննարկման համար։ Անհրաժեշտության դեպքում կազմակերպության անդամների հետ կապ հատստատել հեռախոսակապի միջոցով։ Պատասխանատուներ՝ Գարրի Դավթյան, Արթուր Ենգոյան։

3․ Ծրագրի նախնական տարբերակը արժանացավ հավանության և այն մտավ գործնական փուլ։


Խորհրդի քարտուղար՝                   Ն․ Բաղդասարյան
Խորհրդի նախագահ՝                   Գ․ Դավթյան