Խորհուրդ/Արձանագրություններ/25.01.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հունվարի 25, 2022

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 6
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
25 հունվարի, 2022 թ․


Նիստին մասնակցեցին՝


Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Մարիամ Կարապետյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 5-ը: Քվորումն ապահովված էր:


Նիստին հրավիրված էին`


Սուսաննան Մկրտչյան՝ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահ, մասնակցությունը հեռավար

Մհեր Բեքարյան՝ Վարչական հարցերով պատասխանատու, մասնակցությունը հեռավար

Դավիթ Սարգսյան՝ Միջոցառումների համակարգող, մասնակցությունը հեռավար

Մերի Օհանյան՝ Իրավաբան, «Լեգալլաբ» կառույց, մասնակցությունը հեռավար

Սյուզի Քոսյան՝ Իրավաբան, «Լեգալլաբ» կառույց, մասնակցությունը հեռավար


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Կազմակերպության իրավաբանների կողմից վերանայված կանոնադրության քննարկում։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Տիգրան Զարգարյանը առաջարկեց լսել իրավաբանների դիտողությունները և առաջարկները Կանոնադրության վերաբերյալ։ Մերի Օհանյանը և Սյուզի Քոսյանը կետ առ կետ նշեցին իրենց կողմից կատարված փոփոխությունները և ներկայացրեցին իրենց առաջարկները։

Ծավալվեց ակտիվ քննարկում, ելույթներ ունեցան թե՛ նիստին ներկա Խորհրդի անդամները, և թե՛ հրավիրված անձիք։


Ո Ր Ո Շ Ու Մ

Խորհուրդը հանձնարարեց իրավաբաններին, հաշվի առնելով նիստի ընթացքում առաջարկված փոփոխությունները և առաջարկները, դրանք ներառել Կանոնադրությունում, դրանց տալ իրավաբանական ձևակերպումներ, և լրամշակված տարբերակը ներակայացնել Խորհրդին։

Հանձնարարվեց Տիգրան Զարգարյանին լրամշակված տարբերակը ներկայացնել Խորհրդին կրկնակի քննարկման համար։


Խորհրդի քարտուղար՝                   Գ․ Դավթյան
Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան