Խորհուրդ/Արձանագրություններ/24.12.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
դեկտեմբերի 24, 2021

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 5
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
24 դեկտեմբերի, 2021 թ․


Նիստին մասնակցեցին՝


Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 4-ը: Քվորումն ապահովված էր:


Նիստին հրավիրված էին`


Սուսաննան Մկրտչյան՝ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահ, մասնակցությունը հեռավար

Մհեր Բեքարյան՝ Վարչական հարցերով պատասխանատու, մասնակցությունը հեռավար

Դավիթ Սարգսյան՝ Միջոցառումների համակարգող, մասնակցությունը հեռավար


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1.Կազմակերպության կանոնադրության քննարկում։

2.Այլ հարցեր։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Հիմնական քննարկումը ծավալվեց կազմակերպության կանոնանադրության 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ 7 13-րդ բաժինների վերաբերյալ։ Կանոնադրության այդ բոլոր կետերը մանրամասն քննարկվեցին, արվեցին առաջարկներ և դրանց հիման վրա կատարվեցին փոփոխություններ։

Ելույթներ ունեցան թե՛ նիստին ներկա Խորհրդի անդամները, և թե՛ հրավիրված անձիք։


Ո Ր Ո Շ Ու Մ

Արձանագրվեց, որ Խորհուրդը ավարտեց Կանոնադրության քննարկումները և լրամշակումները։

Հանձնարարվեց Տիգրան Զարգարյանին սրբագրել Կանոնանդրությունը և այն ներկայացնել Խորհրդին, վերջնական հաստատման համար։

Որոշվեց նաև, որ Խորհրդի հաստատումից հետո, այն կներկայացվի իրավաբաններին՝ ավարտական տեսքի բերելու նպատակով։


Խորհրդի քարտուղար՝                   Գ․ Դավթյան
Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան