Խորհուրդ/Արձանագրություններ/23.12.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
դեկտեմբերի 23, 2021

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 4
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
23 դեկտեմբերի, 2021 թ․


Նիստին մասնակցեցին՝


Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Մարիամ կարապետյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 4-ը: Քվորումն ապահովված էր:


Նիստին հրավիրված էին`


Սուսաննան Մկրտչյան՝ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահ, մասնակցությունը հեռավար

Մհեր Բեքարյան՝ Վարչական հարցերով պատասխանատու, մասնակցությունը հեռավար

Դավիթ Սարգսյան՝ Միջոցառումների համակարգող, մասնակցությունը հեռավար


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1.Կազմակերպության կանոնադրության քննարկում։

2.Այլ հարցեր։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Հիմնական քննարկումը ծավալվեց կազմակերպության կանոնանադրության 7-րդ բաժնի վերաբերյալ։ Կանոնադրության այդ գլխի բոլոր կետերը մանրամասն քննարկվեցին, արվեցին առաջարկներ և դրանց հիման վրա կատարվեցին փոփոխություններ։

Ելույթներ ունեցան թե՛ նիստին ներկա Խորհրդի անդամները, և թե՛ հրավիրված անձիք։


Ո Ր Ո Շ Ու Մ

Որոշվեց 7-րդ կետը կատարված փոփոխություններից հետո ներկայացնել իրավաբաններին։

Ելնելով աշխատանքի մեծ ծավալից՝ որոշվեց շարունակել կանոնադրության կետերի վերաբերյալ հետագա քննարկումը 2021 թ․ դեկտեմբերի 24-ին, սկսելով Հոդված 8-ից։



Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան