Խորհուրդ/Արձանագրություններ/22.06.2023

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 22, 2023

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 4
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
22 հունիսի, 2023 թ․


Նիստին մասնակցեցին՝


Արթուր Ենգոյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Նորայր Բաղդասարյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար

Աշոտ Գաբրիելյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար



Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամից 5-ը: Քվորումն ապահովված էր:


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1) Քննարկում կազմակերպության վերաֆինանսավորման և առաջիկա միջոցառումների վերաբերյալ,

2) Արտաշես Թադևոսյանի և Արշակ Շահինյանի կազմակերպության անդամակցության դադարեցման վերաբերյալ դիմումների քննարկում,

3) Կազմակերպության խորհրդի քարտուղարի վերընտրություն համաձայն Նորայր Բաղդասարյանի դիմումի,

4) այլ հարցեր։


Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Օրակարգային առաջին հարցի շրջանակներում խորհրդի նախագահ Գարրի Դավթյանի կողմից ներկայացվեց կազմակերպության վերաֆինանսավորման վերաբերյալ, ինչպես նաև կամզակերպության առաջիկա միջոցառումների մասին․ մասնավորապես հուլիս ամսվս ընթացքում նախատեսվող ճամբարի վերաբերյալ։

2․ Անդրադառնալով օրակարգային երկրորդ հարցին՝ քննարկվեց Արտաշես Թադևոսյանի և Արշակ Շահինյանի կազմակերպության անդամակցության դադարեցման վերաբերյալ դիմումները և դրանից հետո վերջիններիս հետ պայմանագրի կնքումը որպես կազմակերպության աշխատակիցների։ Անդամների դիմումների համաձայն հարցը դրվեց քվեարկության և` 5 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Արշակ Շահինյանը և` 5 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Արտաշես Թադևոսյանը դադարեցրին անդամակցությունը կազմակերպությանը։

3․ Անդրադառնալով երրորդ հարցին՝ խորհրդի անդամները քննարկեցին Նորայր Բաղդասարյանի գործունեությունը․ որպես խորհրդի քարտուղար դադարեցնելու վերաբերյալ դիմումը և անցկացրին քվեարկություն, ըստ որի 4 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Նորայր Բաղադասրյանը կշարունակի կազմակերպության խորհրդում իր գործունեությունը որպես խորհրդի անդամ, դադարեցնելով գործունեությունը որպես խորհրդի քարտուղար։ Օրակարգային այս կետի քննարկման ընթացքում խորհրդի կողմից քննարկվեց նաև Արթուր Ենգոյանի դիմումը խորհրդի քարտուղարի թեկնածության վերաբերյալ, որի հիման վրա անցկացվեց քվերակություն և 4 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Արթուր Ենգոյանը կշարունակի իր գործունեությունը խորհրդի կազմում, որպես խորհրդի քարտուղար։


Ո Ր Ո Շ Ու Մ

1․ Դադարեցնել կազմակերպությունում Արտաշես Թադևոսյանի և Արշակ Շահինյանի անդամակցությունը։

2․ Դադարեցնել կազմակերպությունում Նորայր Բաղդասարյանի գործունեությունը որպես խորհրդի քարտուղար։

3․ Խորհրդի քարտուղար նշանակել Արթուր Ենգոյանին։


Խորհրդի քարտուղար՝                   Ն․ Բաղդասարյան
Խորհրդի նախագահ՝                   Գ․ Դավթյան