Խորհուրդ/Արձանագրություններ/21.12.2023

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբեր 21, 2023

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ № 6
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
21 դեկտեմբերի, 2023 թ․


Նիստին մասնակցեցին՝


Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Արթուր Ենգոյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար

Նորայր Բաղդասարյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար



Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամից 4-ը: Քվորումն ապահովված էր:


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1) Քննարկում համայնքային միջոցառման վերաբերյալ,

2) Քննարկում կազմակերպությանն անդամակցության և անդամակցության դադարեցման վերաբերյալ կատարված աշխատանքի մասին,

2․1) Քննարկում Սիլի Ստեփանյանի կազմակերպության անդամակցության վերաբերյալ,

2․2) Քննարկում Ավետիք Եսայանի կազմակերպությանն անդամակցության դադարեցման վերաբերյալ,

2․3) Քննարկում Էլիզա Առաքելյանի կազմակերպությանն անդամակցության դադարեցման վերաբերյալ,

2․4) Քննարկում Ամալյա Սարգսյանի կազմակերպությանն անդամակցության դադարեցման վերաբերյալ,

2․5) Քննարկում Սարգիս Մարտիրոսյանի կազմակերպությանն անդամակցության դադարեցման վերաբերյալ,

2․6) Քննարկում Անահիտ Վարդանյանի կազմակերպությանն անդամակցության դադարեցման վերաբերյալ,

2․7) Քննարկում Աննա Գաբրիելյանի կազմակերպությանն անդամակցության դադարեցման վերաբերյալ,

2․8) Քննարկում խորհրդի նամակներին/զանգերին չարձագանքած անդամների, անդամության դադարեցման վերաբերյալ,

3) Քննարկում անդամավճարների մեխանիզմի ռեալիզացման վերաբերյալ,

4) Քննարկում պիլոտային նախագծի, նորաստեղծ՝ «ՎիքիՉեք»-ի գործունեության մասին


Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Օրակարգային առաջին կետի շրջանակներում խորհրդի նախագահ Գարրի Դավթյանի կողմից ներկայացվեց դեկտեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած համայնքային հավաքի վերաբերյալ, որից հետո խոսք փոխանցվեց տվյալ միջոցառմանը մասնակից, Նորայր Բաղդասարյանին և Արթուր Ենգոյանին, որոնք ներկայացրեցին միջոցառման ընթացքում քննարկված թեմաներն ու առաջարկները։ Կիսվեցին կարծիքներով ու ներկայացրին խնդիրները և միջոցառման ընթացքում առաջարկված կազմակերպության գործունեությունը խթանող առաջարկները, որոնք ներկայացվել էին համայնքի կողմից։

2․ Անդրադառնալով օրակարգային երկրորդ կետին, խորհրդի քարտուղար՝ Արթուր Ենգոյանի կողմից ներկայացվեց նախորդ ամիսներին կատարված աշխատանքը, որը վերաբերում էր կազմակերպության անդամակցությանը։ Ներկայացվեց, որ վերջի ամիսների ընթացքում կազմակերպության անդամներին նամակներ են ուղարկվել կազմակերպությանն անդամակցության վերահաստատման վերաբերյալ, իսկ առաջին նամակին չարձագանքող անդամներին նույն բովանդակությամբ նամակներ են ուղարկվել, որոնց էլ չարձագանքող անդամների հետ հեռախոսազանգի միջոցով է կապ հաստատվել, որի արդյունքում եղել են անդամներ, որոնք բանավոր կերպով ինչպես վերահաստատել են իրենց անդամակցությունը կազմակերպությանն, այնպես էլ եղել են անդամներ, որոնք դիմել են անդամակցության դադարեցման վերաբերյալ։ Կան նաև անդամներ, որոնք չեն արձագանքել նաև հեռախոսազանգերին։

3․ Խորհդրի անդամ Նորայր Բաղդասարյանի կողմից առաջարկվեց օրակարգային կետ ներառել նաև կազմակերպության անդամավճարների սահմանման մեխանիզմ, որի վերաբերյալ ծավալվեց նաև քննարկում։

4․ Օրակարգային չորրորդ կետին անդրադառնալով Արթուր Ենգոյանը ներկայացրեց կազմակերպության աշխատակազմի հետ քննարկվածը կապված նախկին պիլտոային նախագիծ «օնլայն վիքիակումբ»-ի վերաբերյալ, որի արդյունքում նախագիծը վերանվանվեց «ՎիքիՉեք» ստանձնելով հայերեն վիքիպեդիայում տարատեսակ խնդիրների լուծման դերը։


Ո Ր Ո Շ Ու Մ

1․ Բավարարել Սիլի Ստեփանյանի կազմակերպության անդամակցության վերաբերյալ դիմումը,

2․ Բավարարել Էլիզա Առաքելյանի կազմակերպությանն անդամակցության դադարեցման վերաբերյալ դիմումը։

3․ Բավարարել Ամալյա Սարգսյանի կազմակերպությանն անդամակցության դադարեցման վերաբերյալ դիմումը։

4․ Բավարարել Սարգիս Մարտիրոսյանի կազմակերպությանն անդամակցության դադարեցման վերաբերյալ դիմումը։

5․ Բավարարել Անահիտ Վարդանյանի կազմակերպությանն անդամակցության դադարեցման վերաբերյալ դիմումը։

6․ Բավարարել Աննա Գաբրիելյանի կազմակերպությանն անդամակցության դադարեցման վերաբերյալ դիմումը։

7․ Պահպանել անդամակցության կարգավիճակն այն անդամներին, որոնք դեռևս չեն արձագանքել խորհրդի նամակներին/զանգերին։

8․ Չբավարարել կազմակերպության անդամավճարների մեխանիզմի սահմանման առաջարկը։



Խորհրդի քարտուղար՝                   Ա․ Ենգոյան
Խորհրդի նախագահ՝                   Գ․ Դավթյան