Խորհուրդ/Արձանագրություններ/16.11.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
նոյեմբերի 16, 2022

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 14
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
16 նոյեմբերի, 2022 թ․


Նիստին մասնակցեցին՝


Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գոհար Ղուլյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Մարիամ Կարապետյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար


Նիստին հրավիրված էին՝


Արշակ Շահինյան՝ Կազմակերպության նախագահ


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 5-ը: Քվորումն ապահովված էր:


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․  «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության համաժողովի անցկացման հետ կապված հարցերի քննարկում։ Զեկուցող՝ Տիգրան Զարգարյան

2․ Կազմակերպության ընթացիկ վիճակի ներկայացում․ ֆինանսական վիճակ, դրամաշնորհներ, գույքի հաշվառում և այլն։ Զեկուցող՝ Արշակ Շահենյան։

3․ Կազմակերպության 2023 թվականի գործունեության քննարկում։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Տիգրան Զարգարյանը ներկայացրեց Աֆքոմի հետ ունեցած վերջին գրագրությունները, նշելով, որ Աֆքոմը էլ․ նամակով դիմել է Խորհրդին, որպեսզի անցկացվեն խորհրդի անդամների նոր ընտրություններ։ Նաև հավելեց, որ խորհրդի անդամների ընտրությունները նախատեսված են եղել ճանապարհային քարտեզով։ Ծավալվեց քննարկում, ելույթներ ունեցան նիստին ներկա Խորհրդի բոլոր անդամները, ինչպես նաև Արշակ Շահենյանը։ Որոշվեց կազմակերպության համաժողովը հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 10-ին։

2․ Արշակ Շահենյանը ներկայացնելով Կազմակերպության ֆինանսական վիճակը՝ տեղեկացրեց որ այս պահին պարտքեր, տույժեր և տուգանքներ չկան կազմակերպության հանդեպ։ Ֆինանսական վիճակը կայուն է։ Ներկայացրեց իր հանդիպման արդյունքները Վիքիմեդիա հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպա տարածաշրջանի ծրագրերի ավագ պատասխանատու Քրիս Ջեթրոյի հետ։ Նշեց, որ Քրիսը Աֆքոմից ստացել է հանձնարարական, որով թույլատրվում է «Վիքիմեդիա Հայաստան» կառույցին դիմելու դրամաշնորհների։ Արշակ Շահենյանը հավելեց, որ Քրիսին արդեն ուղարկել է մի քանի նախագիծ հետագա քննարկումների ակնկալիքով։ Արշակ Շահենյանը նաև անդրադարձավ դուրս գրման ենթական տեխնիկայի խնդրին։

3․ Տիգրան Զարգարյանը նշեց, որ Աֆքոմից ստացվել է տեղեկացում, որ իրենք ցանկանում են ծանոթանալ կազմակերպության 2023 թվականի ծրագրերին։ Նաև հավելեց, որ էլ․ փոստով Խորհրդի անդամներին է ուղարկել 2023 թվականի գործունեության նախագիծը, որը պետք է քննարկվի և խմբագրվի։


Ո Ր Ո Շ Ու Մ

1․ Հանձնարարել Տիգրան Զարգարյանին սկսել նախապատրաստական աշխատանքները ս․թ․ դեկտեմբերի 10-ին հրավիրվող համաժողովի անցկացման ուղղությամբ։

2․ Ընդունել ի գիտություն Արշակ Շահենյանի կողմից տրամադրված տեղեկատվությունը և հանձնարարել պարոն Շահենյանին շարունակելու աշխատանքը Վիքիմեդիա հիմնադրամի հետ։ Հաշվապահության հետ համատեղ ստեղծել դուրս գրման հանձնաժողով անսարք տեխնիկայի դուրս գրման համար։

3․ Խորհրդի անդամներին ծանոթանալ կազմակերպության 2023 թ․ գործունեության ծրագրին, և առաջարկություններն ուղարկել Տիգրան Զարգարյանին։

Խորհրդի քարտուղար՝                   Գ․ Դավթյան
Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան