Խորհուրդ/Արձանագրություններ/16.07.2020

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հուլիսի 16, 2020


ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 9
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
16 հուլիսի, 2020 թ․

Պայմանավորված Հայաստանում տիրող կորոնավիրուսային համավարակով՝ նիստը տեղի ունեցավ առցանց ձևաչափով zoom ծրագրի միջոցով։

Նիստին ներկա գտնվեցին Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Վիքիմեդիա Հայաստան կամ Կազմակերպություն) Խորհրդի բոլոր 4 (չորս) անդամները՝ նախագահ Վահագն Փիլիպսյանը, քարտուղար Տիգրան Ազիզբեկյանը, անդամներ Նարեկ Ավետիսյանը, Դավիթ Պողոսյանը, ինչպես նաև Վերստուգող հանձնաժողովի նախագահ Վարդան Մնացականյանը։ Նիստին փոքր ինչ ուշ միացավ Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը և Կազմակերպության անդամ Վիոլլա Մոսիկյանը։

Վիքիմեդիա Հայաստանի բոլոր անդամները ծանուցվել են սույն նիստի անցկացման ձևաչափի և ժամկետների, ինչպես նաև նախնական օրակարգի մասին։

Խորհրդի նախագահը ներկայացրեց նիստի օրակարգային քննարկվող հարցերը։

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․Վիքիմեդիա Հայաստանի անդամության կանոնակարգի ընդունում։

2․Մի շարք անդամների անդամության դադարեցում։

3․Ընթացիկ ծրագրերի ներկայացում։

Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց, որ 2019 թվականին Վիքիմեդիա Հայաստանում տեղի ունեցած կառավարման աուդիտի եզրակացությամբ առաջարկվել է ունենալ անդամության կանոնակարգ։ Քանի որ 2020 թվականի հունիսին տեղի ունեցած համաժողովի կողմից հաստատվել է Կազմակերպության նոր կանոնադրությունը, ապա դրա հիման վրա խորհրդի կողմից մշակվել է նաև անդամության կանոնակարգի նախագիծ։

Խորհրդի քարտուզար Տիգրան Ազիզբեկյանը նշեց, որ անդամության կանոնակարգը խիստ իրավական տերմինաբանությամբ է գրված և առաջարկեց հետագայում ներկայացման տեսակետից առավել մատչելի դարձնել։

Խորհրդի անդամ Նարեկ Ավետիսյանը հիշեցրեց, որ անդամության կանոնակարգի մասին պետք է պատշաճ ծանուցվի Կազմակերպության անդամներին։

2․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը Խորհրդին ներկայացրեց Վիքիմեդիա Հայաստանի Վերստուգող հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 13-ի թիվ 9 արձանագրությունը, որով հանձնաժողովը Խորհրդի քննարկմանն էր ուղարկել Կազմակերպության տասնմեկ անդամի անդամության դադարեցման հարցը։ Բացի այդ ներկայացրեց, որ անդամության դադարեցման 3 դիմում է ստացվել։ Ներկայացվեց նաև Կազմակերպության երեք աշխատակից-անդամների հարցը։ Մասնավորապես նշվեց, որ Վիքիմեդիա Հայաստանի կանոնադրության 3-րդ հոդվածի 3․5 կետի 3․5․7․ ենթակետը ասում է, որ կազմակերպության անդամի անդամությունը դադարում է, եթե նա վճարովի ծառայությունների մատուցման կամ ժամկետային և/կամ մշտական հիմունքներով աշխատանքային պայմանագրով վարձատրություն/աշխատավարձ է ստանում կազմակերպությունից, եթե նման ծառայության և/կամ աշխատանքային պայմանագրի ժամկետը գումարային վեց ամսից ավելի է առաջին պայմանագրի կնքման պահից մեկ տարվա ընթացքում։ Վիքիմեդիա Հայաստանը այդպիսի երեք աշխատակից-անդամ ունի՝ Մհեր Բեքարյանը, Արթուր Խումարյանը և Աշոտ Ջանիբեկյանը, որոնց ծանուցվել է կանոնադրության համապատասխան կետով պայմանավորված հետագա գործողությունները։ Նրանք պատասխան նամակով տեղեկացրել են, որ նախընտրում են մնալ Կազմակերպության աշխատակից, և հետևաբար կանոնադրության 3-րդ հոդվածի 3․6․ կետով ավտոմատ կերպով դադարեցվում է նրանց անդամությունը Վիքիմեդիա Հայաստանին։

Խորհրդի նախագահը ներկայացրեց, որ Արմեն Միրզոյանը, Հայկ Հարությունյանը և Հռիփսիմե Խաչատրյանը Վիքիմեդիա Հայաստանին իրենց անդամությունը դադարեցնելու դիմումներ են ներկայացրել համապատասխանաբար 05․06․2020թ․-ին, 10․06․2020թ․-ին և 11․07․2020թ․-ին։

Վերստուգող հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 13-ի թիվ 9 արձանագրության մեջ Խորհրդին ներկայացրել էր հետևյալ անդամների անդամության դադարեցման պահանջ՝ Արսեն Հարությունյան, Զաբել Վասիլյան, Հակոբ Հակոբյան, Մարատ Յավրումյան, Նորայր Չիլինգարյան, Գոհար Ղուկասյան, Նելլի Փիցխելաուրի, Արման Ղուկասյան, Լևոն Ղուկասյան, Մոնիկա Ղարսյան, Վարդիթեր Պետրոսյան։ Արձանագրության մեջ, մասնավորապես, գրված էր, որ նշված անդամների մի մասն իրենց անդամության դիմումի մեջ նշել են կեղծ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն, ինչը կանոնադրության 3-րդ հոդվածի 3․5․ կետի 3․5․5․ ենթակետի խախտում է։ Ներկայացված անդամների մյուս մասը տևական ժամանակ որևէ կերպ չի մասնակցել Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը, աշխատանքներին, որևէ կերպ կապ չի հաստատել կազմակերպության ղեկավար մարմինների հետ։

Ներկայացրեց, որ Արսեն Հարությունյանը, Զաբել Վասիլյանը, Հակոբ Հակոբյանը, Մարատ Յավրումյանը, Նորայր Չիլինգարյանը, Գոհար Ղուկասյանը, Նելլի Փիցխելաուրին, Արման Ղուկասյանը, Լևոն Ղուկասյանը, Մոնիկա Ղարսյանը, Վարդիթեր Պետրոսյանը ծանուցվել են, որ Խորհրդի առաջիկա նիստին Վերստուգող հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 13-ի թիվ 9 արձանագրության համաձայն քննարկվելու է Վիքիմեդիա Հայաստանին իրենց անդամության դադարեցման հարցը։ Նշված անդամներից արձագանքել են Մարատ Յավրումյանը և Զաբել Վասիլյանը՝ հետաքրքրվելով պատճառների և հետագա քայլերի մասին։ Նրանց հարցադրումներին տրվել են հստակ պատասխաններ։

3․Խորհրդի նիստին հրավիրված Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը ներկայացրեց կազմակերպության ընթացիկ ծրագրերը, մասնավորապես, վիքիդասընթացները, թիմային խմբագրաթոնները, Կազմակերպության նվիրատվության կայքում ընթացող փոփոխությունները։ Խորհրդի անդամները հարցեր ուղղեցին Ս․Մկրտչյանին։ Մասնավորապես, Տիգրան Ազիզբեկյանը կարևորեց Խոսող Վիքիպեդիա ծրագրի շուտափույթ ակտիվացման անհրաժեշտության, ինչպես նաև Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների որակի բարձրացման մասին։ Ելույթով հանդես եկան նաև Վարդան Մնացականյանը և Վիոլլա Մոսիկյանը, ովքեր նույնպես ներկայացրեցին վիքիդասընթացիներ ծրագիրը մարզիչների տեսանկյունից։

Ո Ր Ո Շ Ու Մ

Քննարկելով օրակարգային առաջին հարցը՝ 4 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատվեց Վիքիմեդիա Հայաստանի անդամության կանոնակարգը։

Քննարկելով օրակարգային երկրորդ հարցը՝ 4 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատվեց Արմեն Միրզոյանի, Հայկ Հարությունյանի, Հռիփսիմե Խաչատրյանի, Արսեն Հարությունյանի, Զաբել Վասիլյանի, Հակոբ Հակոբյանի, Մարատ Յավրումյանի, Նորայր Չիլինգարյանի, Գոհար Ղուկասյանի, Նելլի Փիցխելաուրիի, Արման Ղուկասյանի, Լևոն Ղուկասյանի, Մոնիկա Ղարսյանի, Վարդիթեր Պետրոսյանի անդամության դադարեցումը Վիքիմեդիա Հայաստանին, ինչպես նաև արձանագրվեց, որ Մհեր Բեքարյանը, Արթուր Խումարյանը և Աշոտ Ջանիբեկյանը դուրս են գալիս Վիքիմեդիա Հայաստանի անդամությունից և կազմակերպությունում շարունակում են իրենց գործունեությունը որպես աշխատակիցներ։

Խորհրդի նախագահ՝                   Վ․ Փիլիպոսյան