Խորհուրդ/Արձանագրություններ/15.09.2020

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
սեպտեմբերի 15, 2020


ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 10
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
15 սեպտեմբերի, 2020 թ․

Նիստը տեղի ունեցավ առցանց ձևաչափով zoom ծրագրի միջոցով։

Նիստին ներկա գտնվեցին Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Վիքիմեդիա Հայաստան կամ Կազմակերպություն) Խորհրդի բոլոր 4 (չորս) անդամները՝ նախագահ Վահագն Փիլիպսյանը, քարտուղար Տիգրան Ազիզբեկյանը, անդամներ Նարեկ Ավետիսյանը, Դավիթ Պողոսյանը, ինչպես նաև Կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը։

Վիքիմեդիա Հայաստանի կանոնադրության 7-րդ հոդվածի 7․13․ կետի 7․13,12 ենթակետի՝ նիստը անցկացվել է դռնփակ։

Խորհրդի նախագահը ներկայացրեց նիստի օրակարգային քննարկվող հարցերը։

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․Վիքիմեդիա հիմնադրամին ներկայացված ֆինանսական, կառավարման և այլ ոլորտներին առնչվող հանդիպում-քննարկման ներկայացում։

2․Վիքիմեդիա Հայաստանի հաստիքացուցակի հաստատում։

3․Վիոլլա Մոսիկյանի անդամության դադարեցում։

Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը ներկայացրեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 14-ին 4 ժամ 40 րոպե տևողությամբ առցանց հանդիպում է տեղի ունեցել Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացուցիչների հետ առավելապես մեր կողմից հաշվետվողականության նպատակով։ Նա Խորհրդի անդամներին ներկայացրեց հանդիպման մանրամասնությունները։

Ներկաները հարցեր տվեցին Խորհրդի նախագահին և ստացան պատասխաններ։

2․Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը Խորհրդին ներկայացրեց, որ հաստատման է դրված Կազմակերպության հաստիքացուցակը։ Նա խնդրեց կազմակերպության նախագահին հաստիքացուցակի վերաբերյալ Խորհրդին ներկայացնել այն։ Հարց ու պատասխանի ձևաչափով տեղի ունեցավ քննարկում։

Ո Ր Ո Շ Ու Մ

Քննարկելով օրակարգային երկրորդ հարցը՝ 4 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշվեց հաստատել հետևյալ հաստիքացուցակը՝ գանձապահ-վարչական հարցերով պատասխանատու, տարածքային ծրագրերի համակարգող, ծրագրերի համակարգող, Վիքիպեդիայի դասընթացների համակարգող, տեխնիկական մենեջեր, վարչական հարցերով համակարգող։

Քննարկելով օրակարգային երրորդ հարցը՝ 4 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ արձանագրվեց Վիոլլա Մոսիկյանի անդամության դադարեցումը Վիքիմեդիա Հայաստանին, քանի որ նա աշխատանքի է ընդունվել Վիքիմեդիա Հայաստանում և Կազմակերպության կանոնադրության համաձայն պետք է դադարեցնի իր անդամությունը Կազմակերպությանը։

Խորհրդի նախագահ՝                   Վ․ Փիլիպոսյան