Խորհուրդ/Արձանագրություններ/14.11.2020
կազմակերպության Խորհրդի նիստի
Նիստը տեղի ունեցավ հեռավար տարբերակով։
Նիստին մասնակցեցին Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Վիքիմեդիա Հայաստան կամ Կազմակերպություն) Խորհրդի բոլոր 4 (չորս) անդամները՝ նախագահ Վահագն Փիլիպսյանը, քարտուղար Տիգրան Ազիզբեկյանը, անդամներ Նարեկ Ավետիսյանը, Դավիթ Պողոսյանը։
1․Վիքիմեդիա Հայաստանի անդամներ Նվարդ Առաքելյանի, Հայկազ Ավետիսյանի և Վաչագան Խռաթյանի անդամության դադարեցման հարց։
1․Քանի որ Նվարդ Առաքելյանը, Հայկազ Ավետիսյանը և Վաչագան Խռաթյանը որպես Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ անդամներ դրսևորում են ակնհայտ պասիվություն, էլեկտրոնային եղանակով ծանուցվել են, որ հարց է առաջացել դադարեցնել նրանց անդամությունը Կազմակերպությանը։ Արձագանքել է միայն Հայկազ Ավետիսյանն, ով հայտնել է, որ այլևս չի ցանկանում շարունակել իր անդամությունը Վիքիմեդիա Հայաստանին։
Քննարկելով օրակարգային հարցը՝ 4 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշվեց դադարեցնել Նվարդ Առաքելյանի, Հայկազ Ավետիսյանի և Վաչագան Խռաթյանի անդամությունը Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ին։
Խորհրդի նախագահ՝ Վ․ Փիլիպոսյան