Խորհուրդ/Արձանագրություններ/14.05.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search
Wikimedia Armenia logo.svg

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
մայիսի 14, 2022

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 9
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
14 մայիսի, 2022 թ․


Նիստին մասնակցեցին՝


Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ

Գոհար Ղուլյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Մարիամ Կարապետյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի քարտուղար

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի նախագահ


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 6-ը: Քվորումն ապահովված էր:


Նիստին հրավիրված էր`


Մհեր Բեքարյան՝ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահի պաշտոնակատար

Մարի Ավետիսյան՝ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահի օգնական

Դավիթ Սարգսյան՝ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության միջոցառումների համակարգող, մասնակցությունը հեռավար


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․ Հաշվետվություն կազմակերպության ներկա ֆինանսական վիճակի մասին և ընթացող աշխատանքների ներկայացում։ Զեկուցող՝ Մհեր Բեքարյան։

2․ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության կանոնադրության վերաբերյալ Աֆքոմի դիտողությունների և առաջարկությունների քննարկում։ Ներկայացնող՝ Մարի Ավետիսյան։

3․ Աֆքոմից ստացված «Կասեցման ծանուցում» նամակի ներկայացում և քննարկում։ Զեկուցող՝ Տիգրան Զարգարյան։

4. Այլ հարցեր։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Մհեր Բեքարյանը տեղեկացրեց, որ համաձայն Աֆքոմի որոշման հունիս ամսվանից դադարեցվում է «Վիքիմեդիա- Հայաստան» կազմակերպության ֆինանսավորումը վեց ամսով։ Այդ իսկ պատճառով, աշխատակիցները այլևս աշխատավարձ չեն կարող ստանալ, և ծագած իրավիճակից միակ լուծումը գտնում են աշխատանքից ազատվելը համաձայն իրենց դիմումների։ Ծավալվեցին քննարկումներ, և Խորհրդի բոլոր անդամները համաձայնվեցին կազմակերպության անդամների այդ որոշման հետ, պարոն Բեքարյանի տրամադրած տեղեկատվությունը ընդունեցին ի գիտություն, և առաջարկեցին նամակներով դիմել տարբեր պետական և բիզնես կառույցների ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։

2․ Օրակարգի երկրորդ կետի առնչությամբ Տիգրան Զարգարյանը նիստի մասնակիցներին հիշեցրեց, որ 2022 թ․ ապրիլ ամսին Աֆքոմին էր ուղարկվել կազմակերպության Կանոնադրության վերամշակված տարբերակի անգլերեն ոչ պաշտոնական թարգմանությունը դիտողությունների և առաջարկությունների համար։ Աֆքոմը ուղարկել է իր դիտողությունները և առաջարկությունները, որոնք նիստի մասնակիցներին ներկայացրեց Մարի Ավետիսյանը։ Քննարկումների արդյունքում խորհրդի անդամները հիմնականում համաձայնեցին Աֆքոմի կողմից արված առաջարկությունների հետ, որոշեցին Աֆքոմի կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները ներառել կանոնադրության սրբագրված տարբերակում և մինչև ս․թ․ մայիսի 30-ը Աֆքոմին տեղեկացնել կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների ու շտկումների մասին՝ դրանք հավելելով համապատասխան նշումներով և մեկնաբանություններով։

3. Օրակարգի երրորդ կետի վերաբերյալ ելույթ ունեցավ Տիգրան Զարգարյանը, ով նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ 2022 թ․ հունիսից Աֆքոմը ժամանակավորապես դադարեցնում է «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Կասեցումը նախատեսված է վեց ամսով։ Աֆքոմը Խորհրդին է ուղարկել հարցերի մի փաթեթ, որոնք ենթակա են կատարման։ Այդ կետերի կատարումից հետո միայն Աֆքոմը նորից կքննարկի կազմակերպության ֆինանսական աջակցության վերսկսման հարցը։

4. Այլ հարցեր։ Դավիթ Մինասյանը տեղեկացրեց, որ ս․թ․ մայիսի 16-ին նախատեսված է հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ՝ քննարկելու կազմակերպության համագործակցությունը ԿԳՄՍ ենթակայության ներքո գտնվող կառույցների հետ։ Տիգրան Զարգարյանը տեղեկացրեց, որ հունիս ամսին նախատեսված է հրավիրել ընդհանուր ժողով, կազմակերպության նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրության հարցով։ Մհեր Բեքարյանին տրվեցին հանձնարարականներ, ժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացման համար։


Ո Ր Ո Շ Ու Մ

1․ Մետա հարթակում տեղադրել Աֆքոմի կողմից ուղարկված դիտողությունները և ճանապարհային քարտեզը, որոնք միտված են կազմակերպության առողջացմանը։ Պատասխանատու՝ Մհեր Բեքարյան։

2․ Սկսել Կանոնադրությունով սահմանված նախապատրաստական աշխատանքները հունիս ամսին համաժողովի անցկացման համար։


Խորհրդի քարտուղար՝                   Գ․ Դավթյան
Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան