Խորհուրդ/Արձանագրություններ/10.03.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
մարտի 10, 2021


ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 13
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
10 մարտի, 2021 թ․

Խորհրդի նիստը տեղի ունեցավ հեռավար տարբերակով։

Նիստին մասնակցեցին Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Վիքիմեդիա Հայաստան կամ Կազմակերպություն) Խորհրդի բոլոր 4 (չորս) անդամները՝ նախագահ Վահագն Փիլիպսյանը, քարտուղար Տիգրան Ազիզբեկյանը, անդամներ Դավիթ Պողոսյանն ու Նարեկ Ավետիսյանը։

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․Վիքիմեդիա Հայաստանի ընթացիկ գործունեություն, առկա խնդիրներ, աշխատակազմի, վիքիակումբների վերաբերյալ հարցեր։

Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամները քննարկեցին կազմակերպության ընթացիկ գործունեությունը, ֆինանսական դրությունը, որը հետ կապված դժվարությունները առաջացել են Վիքիմեդիա հիմնադրամի կողմից ուսումնասիրություններով պայմանավորված։ Քննարկվեց նաև Վիքիակումբների վերաբերյալ հարցեր, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ժամանակավորապես փակված 3 վիքիակումբի մասին։ Խոսվեց կազմակերպության աշխատակազմի գործունեության, նրանց հետ կապված ֆինանսական ապահովության հարցեր։

Ո Ր Ո Շ Ու Մ

Քննարկման ընթացքում հատուկ որոշում չկայացվեց։ Որոշվեց ֆինանսական հարցերի կարգավորման համար սպասել Վիքիմեդիա հիմնադրամի կողմից իրականացվող ուսումնասիրության ավարտին։

Խորհրդի նախագահ՝                   Վ․ Փիլիպոսյան