Խորհուրդ/Արձանագրություններ/09.08.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
օգոստոսի 09, 2022

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 12
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
09 օգոստոսի, 2022 թ․


Նիստին մասնակցեցին՝


Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ

Գոհար Ղուլյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Մարիամ Կարապետյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Գարրի Դավթյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի նախագահ


Նիստին հրավիրված էին՝


Արշակ Շահինյան՝ Կազմակերպության նախագահ

Մհեր Բեքարյան՝ կազմակերպության ֆինանսական հոսքերի պատասխանատու


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 5-ը: Քվորումն ապահովված էր:


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Կանոնադրության առաջարկվող փոփոխությունների քննարկում։

2. Աֆքոմի դիտարկման քննարկում։

3. Այլ հարցեր։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․ Տիգրան Զարգարյանը հակիրճ ներկայացրեց Կանոնադրության վերաբերյալ Կազմակերպության անդամների կողմից արված առաջարկությունները և դիտողությունները։ Քննարկումների արդյունքում կայացվեց որոշում, որ քանի որ դիտողությունները շատ են, Կազմակերպությունը չունի ֆինանսական միջոցներ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով իրավաբան վարձելու համար, ապա առաջարկել դիտողությունների հեղինակներին, որպեսզի իրենց դիտողությունները այս պահին չքննարկվեն, ընդունելի համարվի Կանոնադրության Աֆքոմի կողմից հավանության արժանացած տարբերակը, և 2023 թվականին ստեղծել խմբագրական խորհուրդ, որն էլ կաշխատի կանոնադրության նոր տարբերակի վրա։

2․ Տիգրան Զարգարյանը տեղեկացրեց, որ Կազմակերպության նախագահին նրա բացակայության պայմաններում փոխարինողի նշանակման հարցը վեր է հանվել Աֆքոմի կողմից, և Խորհրդի կողմից ներկայացվել է առաջարկ, համաձայն որի փոխարինողը նշանակվում է Խորհրդի որոշմամբ։ Աֆքոմը խնդրել է ներկայացնել այդ գործընթացի հստակ ձևակերպված քայլերը։

3․ Կազմակերպության նախագահ Արշակ Շահենյանը ներկայացրեց կառույցի գույքի ընդունման- հանձնմանը առնչվող խնդիրները։


Ո Ր Ո Շ Ու Մ

1․ Հանձնարարել Տիգրան Զարգարյանին քննարկել օրակարգի 1-ին կետում շեշտադրված դրույթները դիտողությունների հեղինակների հետ և արդյունքների մասին զեկուցել Խորհրդին։

2․ Խորհուրդը որոշեց, որ քանի որ ըստ գործող Կանոնադրության, կազմակերպության նախագահը հաստատում է կառույցի հաստիքացուցակը, ապա ինքն էլ ունենում է տեղակալ/օգնական հաստիքը; և հետևաբար, իր բացակայության պայմաններում հենց այդ անձն էլ, Նախագահի հրամանով դառնում է փոխարինող։ Հանձնարարվեց Տիգրան Զարգարյանին սույն ձևակերպումը ներկայացնել Աֆքոմին։

3․ Կազմակերպության խորհրդի կողմից առաջարկվեց ընդունման-հանձնման հանձնաժողովի անդամ առաջադրել Դավիթ Մինասյանին։


Խորհրդի քարտուղար՝                   Գ․ Դավթյան
Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան