Խորհուրդ/Արձանագրություններ/08.12.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
դեկտեմբերի 8, 2021

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 1
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
08 դեկտեմբերի, 2021 թ․


«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ նոր ձևավորված «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) առաջին նիստը:


Նիստին մասնակցեցին՝


Գոհար Ղուլյան՝ Խորհրդի անդամ

Էլեն Հարությունյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Մարիամ Կարապետյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար

Դավիթ Մինասյան՝ Խորհրդի անդամ

Գարրի Դավթյան՝ Խորհրդի անդամ

Տիգրան Զարգարյան՝ Խորհրդի անդամ


Նիստին ներկա էին Խորհրդի 6 անդամից 6-ը: Քվորումն ապահովված էր:


Նիստին հրավիրված էին`


Սուսաննան Մկրտչյան՝ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահ

Մհեր Բեքարյան՝ Վարչական հարցերով պատասխանատու


Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․Ողջույնի խոսք։

2․Խորհրդի նախագահի ընտրություն։

3․Խորհրդի անդամների միջև պարտականությունների բաշխում։

4․«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության կանոնադրության վերանայման հետ կապված հարցերի քննարկում։

5․«Վիքիմեդիա» հիմնադրամի որոշ կոմիտեների և աշխատանքային խմբերի գործունեության հետ ծանոթություն, «Վիքիմեդիա Հայաստանի» պարտավորությունների և հաշվետվությունների ներկայացում։

6․Այլ հարցեր։



Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ


Օրակարգային առաջին հարցին անդրադառնալով՝ Սուսաննա Մկրտչյանը ողջունեց խորհրդի նորընտիր կազմին, ներկայացրեց Կազմակերպության առջև ծառացած խնդիրները, կանոնադրության որոշ դրույթների փոփոխության վերաբերյալ մասնաճյուղերի կոմիտեի (AfCom) կողմից առաջադրված պահանջները։

Օրակարգային երկրորդ հարցին անդրադառնալով՝ Խորհրդի անդամ Դավիթ Մինասյանը Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրեց Տիգրան Զարգարյանի թեկնածությունը։ Խորհրդի բոլոր անդամները հավանության արժանացրին Տիգրան Զարգարյանի թեկնածությունը։ Նիստը վարելու համար Տիգրան Զարգարյանը առաջարկեց ընտրել նախագահ և քարտուղար։ Նախագահ ընտրվեց Տիգրան Զարգարյանը, իսկ քարտուղար՝ Գարրի Դավթյանը։

Օրակարգային երրորդ հարցին անդրադառնալով՝ Տիգրան Զարգարյանը նախաձեռնեց քննարկումներ խորհրդի անդամների միջև պարտականությունների բաշխման հարցում։

Օրակարգային չորրորդ հարցին անդրադառնալով՝ Սուսաննա Մկրտչյանը ներկայացրեց «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության առջև ծառացած խնդիրները, դրանց հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների ընթացքը Մասնաճյուղերի կոմիտեի հետ։

Օրակարգային հինգերորդ հարցին անդրադառնալով՝ իրենց տեսակետները հայտնեցին Խորհրդի բոլոր անդամները։ Ծավալվեցին քննարկումներ դրամաշնորհների դիմելու, «Վիքիմեդիա» գլխադասային կազմակերպության տարբեր ծրագրերի պատսախանատուների հետ հեռավար հանդիպումների անցկացման, Խորհրդի նոր կազմի անդամների ներկայացմանը Մասնաճյուղերի կոմիտեին։

Օրակարգային վեցերորդ հարցին անդրադառնալով՝ Տիգրան Զարգարյանը առաջարկեց 2022 թ․ նոյեմբեր ամսին հրավիրել կազմակերպության արտահերթ համաժողով, մասնակիցներին ներկայացնել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, լսել նրանց կարծիքները։


Ո Ր Ո Շ Ու Մ


Քննարկելով օրակարգային երկրորդ հարցը՝ 6 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ (միաձայն) Տիգրան Զարգարյանը ընտրվեց Խորհրդի նախագահ։

Քննարկելով օրակարգային երրորդ հարցը՝ Գոհար Ղուլյանը միաձայն ընտրվեց կրթական ծրագրերի պատասխանատու։ Մարիամ Կարապետյանը միաձայն ընտրվեց մեդիա կապերի գծով պատասխանատու։ էլեն Հարությունյանը միաձայն ընտրվեց համայնքային կապերի պատասխանատու։ Դավիթ Մինասյանը միաձայն ընտրվեց ֆինանսական հոսքերի պատասխանատու։ Գարրի Դավթյանը միաձայն ընտրվեց փաստաթղթաշրջանառության պատասխանատու։

Քննարկելով օրակարգային չորրորդ հարցը՝ Խորհրդի անդամները հանձնարարեցին Տիգրան Զարգարյանին աշխատել պետ․ ռեգիստրում գրանցված Կանոնադրության դրույթների վրա, պատրաստել նոր կանոնադրության նախագիծը, և հետագա քննարկումների համար ներկայացնել Խորհրդի անդամների ուշադրությանը։ Մհեր Բեքարյանը պարտավորվեց Կանոնադրությունը, Մասնաճյուղերի կոմիտեի դիտողությունները, և Կանոնադրության հետ առնչվող այլ փաստաթղթերը տեղադրել Գուգլ ամպային տիրույթում, և հրավիրել Խորհդրի անդամներին Կանոնադրության վրա համատեղ աշխատելու համար։ Աշխատանքների նախնական փուլի ավարտի համար սահմանվեց մեկ շաբաթ։

Քննարկելով օրակարգային հինգերորդ հարցը՝ պատասխանատու նշանակվեց Սուսաննա Մկրտչյանը։

Քննարկելով օրակարգային վեցերորդ հարցը՝ առաջարկը միաձայն ընդունվեց և հաստատվեց։

Արտահայտվեցին Խորհրդի բոլոր անդամները և հրավիրված անձիք։ Միաձայն որոշվեց մշակել կազմակերպության առողջացման և գործունեության ակտիվացման պլան, որի իրականացման արդյունքները ի մի կբերվեն 2023 թվականի հունվարի 15-ին Վիքիպեդիայի ծննդյան օրը։


Խորհրդի քարտուղար՝                   Գ․ Դավթյան
Խորհրդի նախագահ՝                   Տ․ Զարգարյան