Խորհուրդ/Արձանագրություններ/02.07.2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հուլիսի 2, 2021


ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N 15
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական
կազմակերպության Խորհրդի նիստի
02 հուլիսի, 2021 թ․

Խորհրդի նիստը տեղի ունեցավ հեռավար տարբերակով։

Նիստին մասնակցեցին Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Վիքիմեդիա Հայաստան կամ Կազմակերպություն) Խորհրդի բոլոր 4 (չորս) անդամները՝ նախագահ Վահագն Փիլիպսյանը, քարտուղար Տիգրան Ազիզբեկյանը, անդամներ Դավիթ Պողոսյանն ու Նարեկ Ավետիսյանը։

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1․Վիքիմեդիա Հայաստանի ընթացիկ գործունեություն, առկա խնդիրներ, աշխատակազմի, վիքիակումբների վերաբերյալ հարցեր, օպերատիվ ծախսերի համար ֆինանսավորում։

Ք Ն Ն Ա Ր Կ Ու Մ

1․Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամները քննարկեցին կազմակերպության ընթացիկ գործունեությունը, իրականացվող ծրագրերը, ֆինանսական վիճակը։ Խոսվեց կազմակերպության աշխատակազմի գործունեության, նրանց հետ կապված ֆինանսական հարցեր։

Ո Ր Ո Շ Ու Մ

Քննարկման ընթացքում հատուկ որոշում չկայացվեց։ Որոշվեց ֆինանսական հարցերի կարգավորման համար սպասել Վիքիմեդիա հիմնադրամի կողմից իրականացվող ուսումնասիրության ավարտին։

Խորհրդի նախագահ՝                   Վ․ Փիլիպոսյան