Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N28062019
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N28062019
Բաղկացած է 7 էջից
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 28062019
Ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն) և Կազմակերպության խորհրդի 03 հունիսի 2019 թվականի թիվ 5 որոշմամբ սույն թվականի հունիսի 24-ին՝ ՀՀ, Ք. Երևան Արշակունյաց 4 հասցեում, ժամը 19:00 տեղի ունեցավ Կազմակերպության անդամների հերթական համաժողովը (այսուհետ նաև՝ Համաժողով):
Համաժողովին ներկա էին Կազմակերպության 49 անդամերից 41-ը: Անդամներից 5-ը Համաժողովին մասնակցում էին լիազորված անձանց միջոցով: Համաժողովին ներկա էին նաև այլ անձինք, ովքեր չէին հանդիսանում Կազմակերպության անդամ, սակայն հանդիսանում էին Խորհրդի անդամի թեկնածու կամ մասնակցում էին Համաժողովի նիստի կազմակերպման և անցկացման աշխատանքներին (ներկաների ցանկը և լիազորագրերը կից հավելված 1-ում): Համամաձայն Կանոնադրության 4.6 կետի քվորումն ապահովված է, ուստի Համաժողովն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը և որոշումներ ընդունելուն:
Օրակարգային հարցեր.
- 1. Համաժողովի նախագահողի և քարտուղարի ընտրություն:
- 2. Օրակարգային 4-րդ հարցի քվերակության ձևի ընտրություն:
- 3. Օրակարգային 4-րդ, այնուհետև 5-րդ հարցերի տեղափոխության քննարկում:
- 4. Կազմակերպության ղեկավար և վերահսկող մարմինների ընտրություն.
- 4.1. Խորհրդի անդամների ընտրություն,
- 4.2. Կազմակերպության նախագահի ընտրություն,
- 4.3. Վերահսկողական հանձնաժողովի ընտրություն:
- 5. Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների քննարկում և հաստատում:
Համաձայն Կանոնադրության 4.6.2 կետի՝ այն հարցերը, որոնք ըստ Կանոնադրության վերապահված են Համաժողովի բացառիկ իրավասությանը ընդունվում են անդամների ձայների մեծամասնությամբ: Մնացյալ բոլոր հարցերը համարվում են ընդունված՝ ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ապահովված է քվորում:
Ուստի Օրակարգային 4-րդ և 5-րդ հարցերի հաստատման ժամանակ անհրաժեշտ է պահպանել նշված նորմը:
Օրակարգային հարց 1. Համաժողովի նախագահի և քարտուղարի ընտրություն (քննարկում և որոշում):
Ելույթ ունեցավ Նարեկ Աշուղաթոյանը, ով ներկայացրեց, որ Համաժողովն անցկացնելու և արձանագրությունը կազմելու համար անհրաժեշտ է ընտրել Համաժողովի նիստի նախագահող /նիստի վարող, Համաժողովի նախագահ/ և քարտուղար:
Համաժողովի նախագահի թեկնածուներ՝ Տիգրան Ազիզբեկյան և Կարեն Տերտերյան:
Համաժողովի քարտուղարի թեկնածուներ՝ Էլեն Հարությունյան և Մերի Օհանյան:
Քվերակության արդյունքներ.
Համաժողովի նախագահի թեկնածուներ | Կողմ | Դեմ | Ձեռնպահ |
---|---|---|---|
Տիգրան Ազիզբեկյան | 26 | 13 | 2 |
Կարեն Տերտերյան | 24 | 16 | 1 |
Համաժողովի քարտուղարի թեկնածուներ | Կողմ | Դեմ | Ձեռնպահ |
---|---|---|---|
Էլեն Հարությունյան | 23 | 2 | 16 |
Մերի Օհանյան | 24 | 2 | 15 |
Որոշում 1. Համաժողովը բաց քվեարկությամբ որոշեց Համաժողովի նախագահող ընտրել Տիգրան Ազիզբեկյանին, իսկ Համաժողովի քարտուղար՝ Մերի Օհանյանին:
Օրակարգային հարց 2. Քվերակության ձևի ընտրություն (քննարկում և որոշում):
Առաջարկվեց օրակարգային հարցերի քննարկմանը անցնելուց առաջ քվեարկության դրված օրակարգային յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կատարել քվեարկության ձևի ընտրություն:
Որոշում 2.
21 կողմ ձայնով որոշվեց. Օրակարգային 4-րդ հարցի քվեարկությունները, բացառությամբ 4.3. ենթակետի անցկացնել փակ քվեարկությամբ:
Օրակարգային հարց 3. Նախ քննարկել սույն թվարկման 4-րդ, այնուհետև 5-րդ կետը (քննարկում և որոշում)՝ կատարել տեղափոխություն:
Ելույթ ունեցավ Կարեն Տերտերյանը և առաջարկեց օրակարգային հարցերի քննարկման հերթականությունը փոփոխել: Սկզբում քննարկել օրակարգային հարց 5-ը, այնուհետև հարց 4-ը:
Սույն առաջարկությունը դրվեց բաց քվեարկության:
Կազմակերպության անդամների 27 կողմ ձայնով որոշում կայացվեց չփոփոխել հարցերի հերթականությունը:
Որոշում 3. Համաժողովը որոշեց քննարկել և որոշում կայացնել նախ օրակարգային 4-րդ, ապա 5-րդ հարցի շուրջ:
Օրակարգային հարց 4. Կազմակերպության ղեկավար և վերահսկող մարմինների ընտրություն (քննարկում և որոշում):
Այս Օրակարգային հարցի մեջ մտնում է 3 ղեկավար մարմնի ընտրություն՝ Խորհրդի, Կազմակերպության նախագահի և Վերահսկողական հանձնաժողովի:
Օրակարգային հարց 4.1. Խորհրդի ընտրություն;
Նիստի նախագահողը տեղեկացրեց, որ Խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման համար տրամադրվել էր վերջնաժամկետ մինչև 2019 թվականի հունիսի 18-ը, որի շրջանակներում ստացվել էր խորհրդի թեկնածության 9 հայտեր՝ Սուսաննա Մկրտչյան, Տիգրան Ազիզբեկյան, Մարսելա Խուրշուդյան, Վահագն Փիլիպոսյան, Դավիթ Մինասյան, Արթուր Ենգոյան, Արշակ Շահինյան, Հայկազ Ավետիսյան և Արթուր Պապյան:
Օրակարգային 4.1. ենթակետի վերաբերյալ ելույթ ունեցավ Կազմակերպության հիմնադիր անդամ Կարեն Տերտերյանը, որն առաջարկեց Խորհրդի անդամների թեկնածուների ցանկն ընդլայնել տեղում ինքնառաջադրման կամ այլ անդամների կողմից թեկնածուների առաջադրման սկզբունքով՝ շրջանցելով թեկնածուների հավաքագրման վերջնաժամկետի ավարտման փաստը:
Կազմակերպության անդմաները միաձայնությամբ որոշում կայացրին Խորհրդի նոր անդամների թեկնածուներ առաջադրելու մասով:
Խորհրդի անդամների թեկնածուների ցանկը ամփոփելու նպատակով ելույթ ունեցավ Համաժողովի քարտուղար Մերի Օհանյանը և ներկայացրեց Խորհրդի անդամների թեկնածուներին, այն է՝ Ալեքսեյ Չալաբյան, Աշոտ Գաբրիելյան, Արամ Սողոմոնյան, Արթուր Ենգոյան, Արթուր Պապյան, Արշակ Շահինյան, Դավիթ Մինասյան, Կարեն Տերտերյան, Հայկազ Ավետիսյան, Մարսելա Խուրշուդյան, Սուսաննա Մկրտչյան, Վահագն Փիլիպոսյան, Տիգրան Ազիզբեկյան:
Թեկնածուների ցանկը հրապարակելուց հետո յուրաքանչյուր թեկնածուի տրվեց 3-ական րոպե՝ Կազմակերպության մասին իրենց ունեցած տեսլականի, հնարավոր անելիքների, անցյալում թերությունների և դրանց շտկման ուղղությամբ քայլերի ձեռնարկման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և փորձի մասին խոսելու նպատակով:
Խորհրդի անդամների ելույթների ձայնագրությունները պահվում են Կազմակերպությունում:
Հնչեցին տարաբնույթ հարցեր, այդ թվում Կազմակերպության աշխատակից/անդամ Արմեն Միրզոյանի և Լիլիթ Թարխանյանի կողմից հարց բարձրացվեց Խորհրդի անդամի և կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնները միևնույն անձի կողմից զբաղեցնելու հիմքով առկա շահերի բախման մասին: Համաժողովի մասնակից Նարեկ Աշուղաթոյանը հավաստիացրեց, որ Օրենքի տեսանկյունից նման արգելք չկա և շահերի բախում տերմինը չի բնորոշվում, առավել ևս այն պայմաններում, երբ Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը իր աշխատանքը կատարում է հասարակական հիմունքներով՝ առանց վարձատրություն ստանալու: Բարձրաձայնվեց նաև շահերի բախման առկայություն այն պայմաններում, որ Կազմակերպության անդամը միևնույն ժամանակ հանդիսանում է Կազմակերպության աշխատակից՝ ստանում է վարձատրություն:
Շահերի բախման և Կազմակերպության ներսում առկա ճգնաժամի հարցերի քննարկման ժամանակ շրջանառվեց Delphine Ménard-ի նամակն ուղղված Սուսաննային, Խորհրդի անդամներին և Գայանեին (նամակի կրկնօրինակը կից):
Արձանագրվեց նաև, որ Ֆինանսական աուդիտի շրջանակներում մասնագիտացված կազմակերպության կողմից որևէ խախտում չի հայտնաբերվել և տրվել է դրական եզրակացություն: Օրակարգային 4-րդ հարցի 4.1. ենթակետի վերաբերյալ՝
Քվերակության արդյունքներ.
Թեկնածուներ | Կողմ |
---|---|
Ալեքսեյ Չալաբյան | 18 |
Աշոտ Գաբրիելյան | 15 |
Արամ Սողոմոնյան | 19 |
Արթուր Ենգոյան | 18 |
Արթուր Պապյան | 9 |
Արշակ Շահինյան | 21 |
Դավիթ Մինասյան | 16 |
Կարեն Տերտերյան | 16 |
Հայկազ Ավետիսյան | 17 |
Մարսելա Խուրշուդյան | 30 |
Սուսաննա Մկրտչյան | 24 |
Վահագն Փիլիպոսյան | 25 |
Տիգրան Ազիզբեկյան | 25 |
Որոշում 4.1. Համաժողովը փակ քվեարկությամբ Կազմակերպության Խորհրդի անդամներ ընտրեց Մարսելա Խուրշուդյանին, Վահագն Փիլիպոսյանին և Տիգրան Ազիզբեկյանին՝ հիմք ընդունելով Կանոնադրության 4.6.2. ենթակետով սահմանված կանոնակարգումը:
Օրակարգային հարց 4.2. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի՝ նախագահի, ընտրություն;
Ելույթ ունեցավ Համաժողովի քարտուղարը և ներկայացրեց Կազմակերպության նախագահի թեկնածուներին՝ Արամ Սողոմոնյան, Կարեն Տերտերյան, Սուսաննա Մկրտչյան:
Քվերակության արդյունքներ.
Թեկնածուներ | Կողմ |
---|---|
Արամ Սողոմոնյան | 7 |
Կարեն Տերտերյան | 7 |
Սուսաննա Մկրտչյան | 26 |
Որոշում 4.2. Համաժողովը Կազմակերպության նախագահ ընտրեց Սուսաննա Մկրտչյանին:
Օրակարգային հարց 4.3. Վերահսկողական հանձնաժողովի ընտրություն
Նիստի նախագահողը ներկայացրեց Վերահսկողական հանձնաժողովի թեկնածուներին՝ Դավիթ Պողոսյան, Վարդան Մնացականյան, Նարեկ Ավետիսյան:
Քվերակության արդյունքներ.
Թեկնածուներ | Կողմ |
---|---|
Դավիթ Պողոսյան | 28 |
Վարդան Մնացականյան | 29 |
Նարեկ Ավետիսյան | 34 |
Որոշում 4.3. Համաժողովը որոշեց Վերհսկողական հանձնաժողովի անդամ ընտրել Դավիթ Պողոսյանին, Վարդան Մնացականյանին, Նարեկ Ավետիսյանին:
Օրակարգային հարց 5. Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատում
Ելույթ ունեցավ նիստի նախագահողը և առաջարկեց Կազմակերպության անդամներին Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները շրջանառել և հաստատել առցանց եղանակով՝ էլեկտրոնային նամակագրության միջոցով:
Օրակարգային հարց | Կողմ |
---|---|
Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների առցանց հաստատում |
28 |
Որոշում 5. Համաժողովը որոշեց հաստատել Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները առցանց հաստատելու որոշումը՝ սահմանելով, առցանց հաստատման ընթացակարգը թողնել Խորհրդի որոշմանը:
Համաժողովի նախագահող՝ Տիգրան Ազիզբեկյան
Համաժողովի քարտուղար՝ Մերի Օհանյան