Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N21062022

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N21062022

Կազմված է 21 հունիսի 2022 թվականին
Բաղկացած է X էջից
«ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 21062022
ք. Երևան
21.06.2022թ.

Ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն) և Կազմակերպության խորհրդի 16 հունիսի 2022 թվականի որոշմամբ, սույն թվականի հունիսի 21-ին՝ ՀՀ, Ք. Երևան Արշակունյաց 4 հասցեում, ժամը 19:00 տեղի ունեցավ Կազմակերպության անդամների արտահերթ համաժողովը:

Համաժողովն անց է կացվել երկու փուլով: Համաժողովի առաջին փուլին (հունիսի 15) ներկա են եղել/քվեարկել են Կազմակերպության 64 անդամներից 43-ը: Համաժողովի երկրորդ փուլին (հունիսի 21) ներկա են եղել/քվեարկել են Կազմակերպության 64 անդամներից 37-ը (14 ներկա կազմակերպության գրասենյակում, 23 հեռավար, Զում հարթակի միջոցով): Համաձայն Կանոնադրության 4.6 կետի՝ երկու փուլի ժամանակ էլ քվորումն ապահովված է:

  • Հրավիրված՝ 2 մասնակից։
  • Դիտորդ Աֆքոմից՝ 1 անձ։

Օրակարգ ՝

  • Համաժողովի բացում:
  • Համաժողովի նախագահողի և քարտուղարի առաջադրում և ընտրություն:
  • Դիտորդների ներկայացում:
  • Օրակարգի ընդունում:
  • Համաժողովի քվեարկության ձևաչափի որոշում (բաց/փակ):
  • Համաժողովի հաշվիչ հանձնաժողովի անդամների առաջադրում և ընտրություն։
  • «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի ընտրություն։ /Երկրորդ փուլ/:
  • Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրում, ներկայացում, հարց ու պատասխան։
  • «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրություն:
  • Այլ հարցեր
  • Համաժողովի փակում։

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության արտահերթ համաժողովը սկսվել է ժամը 19:00-ին: Կազմակերպության 64 անդամներից մասնակցել է 36-ը։ Համաձայն կանոնադրության 6.6 կետի քվորումն ապահովված է։ Ընդունվեց որոշում քվեարկությունն անցկացնել բաց ընթացակարգով։

Այնուհետև տեղի ունեցավ Հաշվիչ հանձնաժողովի անդամների առաջադրումը և ընտրությունը։ Առաջադրվել են Վարդան Մնացականյանը, Սողոմոն Մաթևոսյանը և Կարեն Հակոբյանը։

Հաշվիչ հանաձնաժողովի անդամների ընտրության արդյունքներ

  • Վարդան Մնացականյան՝ 21 կողմ
  • Սողոմոն Մաթևոսյան՝ 19 կողմ
  • Կարեն Հակոբյան՝ 18 կողմ

«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի ընտրություն/2-րդ փուլ/ Որպես կազմակերպության նախագահի թեկնածուներ, քվեարկության երկրորդ փուլի մասնակիցներն են՝ Արամ Սողոմոնյանը և Արշակ Շահինյանը։

Կազմակերպության նախագահի ընտրության արդյունքներ

  • Արշակ Շահինյան՝ 25 կողմ
  • Արամ Սողոմոնյան՝ 8 կողմ

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահ ընտրվեց Արշակ Շահինյանը 25 ձայնով։ Նորընտիր նախագահը հանդես եկավ ելույթի խոսքով։

Վերստուգիչ հանձնաժողովի անդամների առաջադրում և ընտրություն

Քննարկման արդյունքում համաժողովը որոշվեց որ, պետք է լուծարվի նախորդ Վերստուգիչ հանձնաժողովը (26 ձայն)։

Առաջադրվել են հետևյալ թեկնածուները

  • Սողոմոն Մաթևոսյան - 15 կողմ
  • Կարեն Տերտերյան – 22 կողմ
  • Սևակ Այվազյան – 15 կողմ
  • Արամ Սողոմոնյան – 20 կողմ

Քանի որ թեկնածուներից Սողոմոն Մաթևոսյանը և Սևակ Այվազյանը հավասար ձայներ էին հավաքել, ուստի այդ երկու թեկնածուների միջև անցկացվեց կրկնաքվերակություն ։ Արդյունքում Սողոմոն Մաթևոսյանը ստացավ 11 կողմ ձայն, իսկ Սևակ Այվազյանը՝ 14 կողմ ձայն։ Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Կարեն Տերտերյանը (22 ձայն), Արամ Սողոմոնյանը (20 ձայն) և Սևակ Այվազյանը (14 ձայն)։

Համաժողովն ավարտվեց 21:00-ին։

Համաժողովի նախագահող՝                 Դավիթ Մինասյան

Համաժողովի քարտուղար՝                 Անուշ Մկրտչյան


OOjs UI icon caret-rtl-progressive.svg Բոլոր քվերակությունների արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ սույն արձանագրությանը կից հավելվածներում: (https://meta.wikimedia.org/wiki/Wikimedia_Armenia_General_Assembly,_June_2022/Results Տես այստեղ])։