Jump to content

Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N15062022

Վիքիմեդիա Հայաստան-ից

ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N21062022

Կազմված է 15 հունիսի 2022 թվականին
Բաղկացած է X էջից
«ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 15062022
ք. Երևան
15.06.2022թ.

Ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն) և Կազմակերպության խորհրդի 14 մայիսի 2022 թվականի որոշմամբ, սույն թվականի հունիսի 15-ին՝ ՀՀ, Ք. Երևան Արշակունյաց 4 հասցեում, ժամը 19:00 տեղի ունեցավ Կազմակերպության անդամների հերթական համաժողովը:

Նիստին մասնակցում էին կազմակերպության 43 անդամ (xx ներկա կազմակերպության գրասենյակում, yy հեռավար, Զում հարթակի միջոցով, 2 մասնակից լիազորագրով) Հրավիրված՝ 2 մասնակից։ Օրակարգ՝

  1. Համաժողովի բացում:
  2. ամաժողովի նախագահողի և քարտուղարի առաջադրում և ընտրություն:
  3. Դիտորդների ներկայացում:
  4. Օրակարգի ընդունում:
  5. Համաժողովի քվեարկության ձևաչափի որոշում (բաց/փակ):
  6. Համաժողովի հաշվիչ հանձնաժողովի անդամների առաջադրում և ընտրություն։
  7. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի թեկնածուների ներկայացում, հարց ու պատասխան։
  8. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի ընտրություն:
  9. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրում, ներկայացում, հարց ու պատասխան։
  10. «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրություն:
  11. Այլ հարցեր:
  12. Համաժողովի փակում:

Համաժողովի բացումն իրականացվեց խորհրդի նախագահի՝ Տիգրան Զարգարյանի կողմից։ Համաժողովի նախագահ ընտրվեց Դավիթ Մինասյանը, իսկ քարտուղար Աննա Ալեքսանյանը։ Խորհրդի նախագահի կողմից ընթերցվեց օրակարգը և ընդունվեց։

  1. Ըստ օրակարգի հաջորդ քայլը քվեարկության ձևաչափի ընդունումն է։ Քվեարկության մասնակցեցին ինչպես ներկա գտնվողները, այնպես էլ zoom հարթակով միացած մասնակիցները։ 20 մասնակից քվեարկեց բաց ձևաչափի օգտին, 23 մասնակից փակ ձևաչափի օգտին։ Արդյունքներից ելնելով քվեարկության ձևաչափ ընտրվեց փակ ձևաչափը։
  2. Հաշվիչ հանձնաժողովի համար թեկնածություն ներկայացրեցին Կարեն Հակոբյանը, Վարդան Մնացականյանը և Կարեն Տերտերյանը։ Առաջադրվածների օգտին կողմ քվեարկեցին 29 մասնակից, որի արդյունքում հաստատվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը։
  3. Օրակարգով առաջնորդվելով հաջորդ քայլը նախագահի թեկնածուներին խոսքի տրամադրումն է։
  4. Ըստ ցանկի առաջինը խոսք տրվեց Արամ Սողոմոնյանին, ով ողջունեց ներկաներին և zoom հարթակի մասնակիցներին, համառոտ ներկայացրեց իր վիքիկենսագրությունը։ Արամ Սողոմոնյանին հարցեր ուղղեցին

Կարեն Տերտերյանը և Ռոբերտ Թաթոյանը։ Հաջորդիվ խոսքը տրվեց նախագահի մյուս թեկնածու՝ Արշակ Շահինյանին։ Հարցեր հնչեցին Կարեն Տերտերյանի, Ռոբերտ Թաթոյանի, Տիգրան Զարգարյանի, Ալեքսեյ Չալաբյանի և Ալետա Հարությունյանի կողմից։ Բոլոր հարցերին տրվեց պատասխան։ Խոսքը փոխանցվեց նախագահի հաջորդ թեկնածու՝ Վահագն Փիլիպոսյանին։ Հարցեր հնչեցին Դավիթ Մինասյանի, Տիգրան Զարգարյանի, Ալեքսեյ Չալաբյանի, Ռոբերտ Թաթոյանի, Սուսաննա Մկրտչյանի, Կարեն Տերտերյանի կողմից։ Մինչ օրակարգի հաջորդ կետին անցնելը հարց հնչեց աֆքոմին, որ արդյո՞ք Վահագն Փիլիպոսյանը կարող է առաջադրվել որպես նախագահ և ընտրվելու դեպքում ի՞նչ կլինի։ Աֆքոմի կողմից տրվեց պատասխան, որ այս հարցին նախապես պատասխանել է, որ այո՝ ունի առաջադրվելու իրավունք։ Ինչպես նաև աֆքոմին հնչեց այսպիսի հարց, արդյոք լիազորված անձը կարող է քվեարկել այն անձանց փոխարեն, ովքեր ներկայացրել են լիազորագիր իրենց փոխարեն քվեարկելու համար։ Ըստ պատասխանի ներկա դրությամբ կանոնակարգը չի արգելում լիազորություն ունեցող անձին քվեարկել այդ անձանց անունից ևս։ Շուշան Հակոբյանը և Անուշ Մկրտչյանը լիազորագիր էին ներկայացրել, որով իրենց փոխարեն քվեարկելու իրավունքը փոխանցում են Դավիթ Պողոսյանին։ 6․ Օրակարգի և ընտրված ձևաչափի համաձայն կատարվեց փակ քվեարկություն մեյլերի միջոցով։ Որոշ պատճառներով որոշվեց քվեարկության մեյլը ուղարկել միայն համագումարի մասնակիցներին, սակայն տեխնիկական պատճառներով այլևս հնարավոր չեղավ կրկնել։ Այն ներկա մասնակիցները ովքեր չէին քվեարկել նախորդ նամակով, քվեարկեցին թերթիկով, իսկ zoom հարթակով միացած մասնակիցները հեռախոսազանգով իրենց քվեարկության պատասխանը հայտնեցին հաշվիչ հանձնաժողովի անդամներին։ Հաշվիչ հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները․

  • Արամ Սողոմոնյան – 11 ձայն
  • Արշակ Շահինյան - 16 ձայն
  • Վահագն Փիլիպոսյան - 17 ձայն

Ըստ կանոնադրության քվեարկության հաղթող է համարվում պարզ մեծամասնության ձայները հավաքած թեկնածուն։ Պարզ մեծամասնություն է համարվում համագումարի մասնակիցների 50+1 ձայնը, որը այս դեպքում ստացվում է 23 ձայն։ Այս դեպքում մասնակիցներից և ոչ մեկը չի հավաքել բավարար ձայն, հետևաբար հարաբերակաան մեծամասնության ձայն ստացած թեկնածուն ևս չի համարվում ընտրված։ Այս հանգամանքը հաշվի առնելով համաժողովի նախագահը որոշեց դադարեցնել նիստը և հրավիրել 2-րդ համագումար՝ նախագահի ընտրության և օրակարգի մնացյալ կետերի կատարման համար։


Համաժողովի նախագահող՝                 Դավիթ Մինասյան

Համաժողովի քարտուղար՝                 Աննա Ալեքսանյան