Jump to content

Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N12062020

Վիքիմեդիա Հայաստան-ից

ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N12062020

Կազմված է 12 հունիսի 2020 թվականին
Բաղկացած է 5 էջից


«ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 12062020
ք. Երևան
12.06.2020թ.

Ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն) և Կազմակերպության խորհրդի 21 փետրվարի 2020 թվականի N 7 արձանագրությամբ և վերահսկողական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 17-ի N 4 և նույն թվականի մայիսի 22-ի N 5 արձանագրություններով՝ պատճառաբանված պահանջով, սույն թվականի հունիսի 6-ից 8-ը՝ առցանց եղանակով տեղի ունեցավ Կազմակերպության անդամների արտահերթ համաժողովը (այսուհետ նաև՝ Համաժողով):

Համաժողովն անց է կացվել երկու փուլով: Համաժողովի առաջին փուլին (հունիսի 6) ներկա են եղել/քվեարկել են Կազմակերպության 88 անդամներից 60-ը: Համաժողովի երկրորդ փուլին (հունիսի 7-8) ներկա են եղել/քվեարկել են Կազմակերպության 88 անդամներից 54-ը: Համաձայն Կանոնադրության 4.6 կետի՝ երկու փուլի ժամանակ էլ քվորումն ապահովված է:

Օրակարգային հարցեր.

1.Համաժողովի նախագահողի ընտրություն
2.Համաժողովի քարտուղարի ընտրություն:
3.Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն:
4.Քվերակությունների բաց ընթացակարգով իրականացում:
5.Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում:
6.Խորհրդի նոր անդամների ընտրություն:
7.Վերահսկողական հանձնաժողովի անդամների ընտրություն:

Համաձայն Կանոնադրության 4.6.2 կետի՝ այն հարցերը որոնք ըստ Կանոնադրության վերապահված են Համաժողովի բացառիկ իրավասությանը ընդունվում են անդամների ձայների մեծամասնությամբ: Մնացյալ բոլոր հարցերը համարվում են ընդունված՝ ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ապահովված է քվորում:

Ուստի Օրակարգային 5-րդ, 6-րդ և 7-րդ հարցերի հաստատման ժամանակ անհրաժեշտ է պահպանել վերոբերյալ նորմը:

Համաձայն Կազմակերպության Կանոնադրության 3.2.1. կետի Կազմակերպության անդամը իրավունք ունի մասնակցել և քվեարկել յուրաքանչյուր Համաժողովին և կունենա մեկ ձայն յուրաքանչյուր քվեարկության ժամանակ: Նա իրավունք ունի ընտրելու և ընտրվելու Խորհրդում և վերահսկողական հանձնաժողովում: Ընդ որում ընտրելու և ընտրվելու իրավունք ունի 18 տարին լրացած անձը:

Կազմակերպությունում կա երկու անչափահաս անդամ ուստի նրանց ընտրության իրավունքն օրակարգային 6-րդ և 7-րդ հարցերի վերաբերյալ սահմանափակված է:

Համաժողովին մասնակցության և քվերակության կարգը:

2020 թվականի հունիսի 6-ից 8-ը առցանց և փուլային տարբերակով անցկացվել է նախապես հայտարարված օրակարգային հարցերի վերաբերյալ քվերակություն: Համաժողովի անդամներին ուղարկվել են այն օրակարգային հարցերը, որոնց համար պետք է քվեարկել տվյալ օրվա ընթացքում:

Հունիսի 6-ին ժամը 00:00-ից մինչև 23:59-ն անց է կացվել Համաժողովի քվերակության առաջին փուլը, որի ընթացքում Կազմակերպության անդամները քվերակել են օրակարգային հարցերից 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հարցերի վերաբերյալ:

Հունիսի 7-ից ժամը 12:00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 23:59-ն անց է կացվել Համաժողովի 2-րդ փուլը, որի ընքացքում Կազմակերպության անդամները քվեարկել են օրակարգային 5-րդ, 6-րդ և 7-րդ հարցերի վերաբերյալ:

Օրակարգային հարց 1. Համաժողովի նախագահողի ընտրություն:

Համաժողովի նախագահողի թեկնածու՝ Վահագն Փիլիպոսյան:

Քվերակության արդյունքներ1*

Համաժողովի նախագահի թեկնածու Կողմ Դեմ Ձեռնպահ
Վահագն Փիլիպոսյան 58 0 2

Որոշում 1. Համաժողովը որոշեց Համաժողովի նախագահող ընտրել Վահագն Փիլիպոսյանին:

Օրակարգային հարց 2. Համաժողովի քարտուղարի ընտրություն:

Համաժողովի քարտուղարի թեկնածու՝ Նորայր Բաղդասարյան:

Քվերակության արդյունքներ

Համաժողովի քարտուղարի թեկնածու Կողմ Դեմ Ձեռնպահ
Նորայր Բաղդասարյան 59 0 1

Որոշում 2. Համաժողովը որոշեց Համաժողովի քարտուղար ընտրել Նորայր Բաղդասարյանին:

Օրակարգային հարց 3. Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն:

Հաշվիչ հանձնաժողովի հիմնական գործառույթը քվերակությունների արդյունքում ձայների հաշվարկի կատարումը և դրանց արդյունքների ամփոփումն է:

Հաշվիչ հանձնաժողովի թեկնածուներ՝ Վարդան Մնացականյան, Տիգրան Զարգարյան և Դավիթ Սարգսյան:

Քվերակության արդյունքներ

Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն Կողմ Դեմ Ձեռնպահ
Վարդան Մնացականյան 58 0 2
Տիգրան Զարգարյան 57 0 3
Դավիթ Սարգսյան 59 0 1

Որոշում 3. Հաշվիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին՝ Վարդան Մնացականյանը, Տիգրան Զարգարյանը, Դավիթ Սարգսյանը:

Օրակարգային հարց 4. Քվերակությունների բաց ընթացակարգով իրականացում:

Քվերակությունների բաց ընթացակարգով իրականացում Կողմ Դեմ Ձեռնպահ
57 1 2

Որոշում 4. Ընդունվեց որոշում հետագա քվերակություններն անցկացնել բաց ընթացակարգով:

Օրակարգային հարց 5. Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում:

Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման հիմնական նպատակը Կազմակերպության գործող Կանոնադրությունը ՀՀ օրենսդրական փոփոխություններին համապատասխանեցնելն է: Նոր խմբագրությամբ կանոնադրության քննարկումները տևել են մոտ հինգ ամիս: Կազմակերպվել են քննարկումներ Կազմակերպության անդամների և Խորհրդի անդամների հետ, ինչի արդյունքում կազմվել է այն կանոնադրությունը, որը դրվել է քվերակության:

Քվերակության արդյունքներ

Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում Կողմ Դեմ Ձեռնպահ
54 0 0

Որոշում 5. Համաժողովը որոշեց հաստատել Կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը:

Օրակարգային հարց 6. Կազմակերպության խորհրդի անդամների ընտրություն:

Խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման համար տրամադրվել էր վերջնաժամկետ մինչև 2020 թվականի հունիսի 7-ը 11:00-ն:

Խորհրդի անդամի թեկնածուներ՝ Նարեկ Ավետիսյան և Դավիթ Պողոսյան:

Քվերակության արդյունքներ.

Թեկնածուներ Կողմ Դեմ Ձեռնպահ
Նարեկ Ավետիսյան 52 0 0
Դավիթ Պողոսյան 50 0 2

Կազմակերպության երկու անչափահաս անդամներ սույն հարցի վերաբերյալ քվերակելու իրավունք չունեն:

Որոշում 6. Կազմակերպության Խորհրդի անդամներ ընտրվեցին՝ Նարեկ Ավետիսյանը և Դավիթ Պողոսյանը:

Օրակարգային հարց 7. Կազմակերպության վերահսկողական հանձնաժողովի ընտրություն:

Վերահսկողական հանձնաժողովի թեկնածուների առաջադրման համար տրամադրվել էր վերջնաժամկետ մինչև 2020 թվականի հունիսի 7-ը 11:00-ն:

Վերահսկողական հանձնաժողովի թեկնածուներ՝ Դավիթ Արևյան և Նորայր Բաղդասարյան:

Քվերակության արդյունքներ

Վերահսկողական հանձնաժողովի թեկնածուներ Կողմ Դեմ Ձեռնպահ
Դավիթ Արևյան 49 0 3
Նորայր Բաղդասարյան 51 0 1

Կազմակերպության երկու անչափահաս անդամներ սույն հարցի վերաբերյալ քվերակելու իրավունք չունեն:

Որոշում 7. Համաժողովը վերահսկողական հանձնաժողովի անդամ ընտրեց՝ Դավիթ Արևյանին և Նորայր Բաղդասարյանին:


Համաժողովի նախագահող՝                 Վահագն Փիլիպոսյան

Համաժողովի քարտուղար՝                 Նորայր Բաղդասարյան


1*Բոլոր քվերակությունների արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ սույն արձանագրությանը կից հավելվածներում: (Տես այստեղ՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ