Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N10122022

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N10122022

Կազմված է 10 դեկտեմբերի 2022 թվականին
Բաղկացած է X էջից
«ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 10122022
ք. Երևան
10.12.2022թ.

2022 թվականի դեկտեմբերի 10-ին Վիքիմեդիա Հայաստան ՀԿ-ում տեղի ունեցավ արտահերթ համաժողով։

Ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն)՝ սույն թվականի դեկտեմբերի 12-ին և տեղի ունեցավ Կազմակերպության անդամների արտահերթ համաժողով (այսուհետ նաև՝ Արտահերթ համաժողով):

Մասնակցել է Կազմակերպության 64 անդամներից 42-ը, որից 26-ը առցանց։ Համաձայն Կանոնադրության քվորումն ապահովված է:

Օրակարգային հարցեր՝

  • Համաժողովի բացում
  • Համաժողովի նախագահողի ընտրություն,
  • Համաժողովի քարտուղարի ընտրություն,
  • Դիտորդների ներկայացում
  • Քվերակությունների ձևաչափի ընտրություն (բաց կամ փակ),
  • Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն,
  • Խորհրդի նոր անդամների ընտրություն:

Համաձայն Կանոնադրության 6.7 կետի՝ Համաժողովի նախագահողը և քարտուղարն ընտրվում են Համաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, տվյալ նիստի շրջանակներում: Ըստ Կանոնադրության 6.11 կետի Համաժողովը որոշումներ է ընդունում ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:

Համաժողովին մասնակցության և քվերակության կարգը: 2022 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 14։30-ին տեղի ունեցավ համագումարի բացումը։

Օրակարգային հարցեր՝

  1. Համաժողովի նախագահողի ընտրություն,

Համաժողովի նախագահողի թեկնածու՝ Տիգրան Զարգարյան: կողմ 42 դեմ 0

  1. Համաժողովի քարտուղարի ընտրություն,

Համաժողովի քարտուղարի թեկնածու՝ Վարդան Մնացականյան: կողմ 42 դեմ 0

  1. Քվեարկության ձաչափի ընտրություն:բաց -26 կողմ, փակ - 9 կողմ
  2. Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն, Հաշվիչ հանձնաժողովի թեկնածուներ՝ Արտաշես Թադևոսյան, Կարեն Տերտերյան, Սևակ Այվազյան

Քվերակության արդյունքներ՝ 26 կողմ

  1. Համաժողովը որոշեց Համաժողովի նախագահող ընտրել Տիգրան Զարգարյանին
  2. Համաժողովը որոշեց Համաժողովի քարտուղար ընտրել Վարդան Մնացականյանին
  3. Ընտրությունը կատարել բաց։
  4. Հաշվիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Արտաշես Թադևոսյանը, Կարեն Տերտերյանը, Սևակ Այվազյանը:

Օրակարգային հարց

  1. Կազմակերպության խորհրդի անդամների ընտրություն:

Խորհրդի անդամի թեկնածուներ՝ Արթուր Ենգոյան, Աշոտ Գաբրիելյան, Գարիի Դավթյան, Նորայր Բաղդասարայան, Սողոմոն Մաթևոսյան, Էլեն Հարությունյան, Արևիկ Ոսկանյան: Քվերակության արդյունքներ՝ ՎՄՀ խորհրդի անդամների ընտրության արդյունքներ՝

  • Արթուր Ենգոյան - 34 ձայն
  • Աշոտ Գաբրիելյան - 27 ձայն
  • Գարրի Դավթյան - 37 ձայն
  • Նորայր Բաղդասարյան - 38 ձայն
  • Սողոմոն Մաթևոսյան - 22 ձայն
  • Էլեն Հարությունյան - 39 ձայն
  • Արևիկ Ոսկանյան - 26 ձայն

Որոշում 5. Կազմակերպության Խորհրդի անդամներ ընտրվեցին Արթուր Ենգոյանը, Աշոտ Գաբրիելյանը, Գարիի Դավթյանը, Նորայր Բաղդասարայանը, Էլեն Հարությունյանը: Որոշումը հաստատվեց 39 կողմ ձայնով

Համաժողովի նախագահող՝                 Տիգրան Զարգարյան

Համաժողովի քարտուղար՝                 Վարդան Մնացականյան