Իրավական փաստաթղթեր/Խորհրդի անդամների հրաժարական 19․11․2021

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Վիքիմեդիա Հայաստանի հարգելի անդամ


Սույնով տեղեկացնում ենք, որ Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության խորհուրդը իր ամբողջ կազմով հրաժարական է տալիս։ Այս որոշումը պայմանավորված է նոր խորհրդի ձևավորման հրամայականով։


Առաջիկայում կազմակերպության գործադիր մարմինը կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանի գլխավորությամբ կհայտարարի նոր խորհրդի ձևավորման համար արտահերթ համաժողով հրավիրելու մասին։


Կոչ ենք անում մասնակցել համաժողովին, ընտրել նոր խորհուրդ, քանզի դրանից է կախված Վիքիմեդիա Հայաստանի հետագա գործունեությունն ու բնականոն աշխատանքը։


Մենք մշտապես կլինենք կազմակերպության կողքին, և ըստ անհրաժեշտության, մեր խորհուրդներով կօգնենք նոր խորհրդի անդամներին և Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը։


Հարգանքով՝

Վահագն Փիլիպոսյան

Տիգրան Ազիզբեկյան

Նարեկ Ավետիսյան

Դավիթ Պողոսյան