Իմանալ ավելին

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հայերեն Վիքիպեդիան 21 տարեկան է
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Հարգելի՛ գործընկեր,

Հունվարի 15-ին, ժամը 15:00-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի է ունենալու համացանցի ամենամեծ ազատ հանրագիտարանի՝ Վիքիպեդիայի ծննդյան 21-րդ տարեդարձի միջոցառումը։

Կորոնավիրուսով պայմանավորված երկար դադարից հետո տարեդարձի միջոցառումը ակտիվ շփումների և տոնախմբության հրաշալի առիթ է։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա մրցանակաբաշխություն, կհայտարարվեն 2021 թվականի «Տարվա վիքիպեդիստը», «Տարվա լավագույն հոդվածը», «Վիքիակումբների լավագույն համակարգողը», ««Շաբաթը մեկ հոդված» նախագծի լավագույն մասնակիցը», «Լավագույն Վիքիմարզիչը», «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի հաղթողները, «Զբոսանք աշխարհով» խմբագրաթոնի հաղթողները։

Ուրախ կլինենք Ձեզ տեսնել։

Հասցե՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ Հեռ․՝ +374 93118800, +374 41118800

Հարգանքով,
Վիքիմեդիա Հայաստան


Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։