Արդեն հայտնի են «Հայ-իսպանական համագործակցություն» նախագծի հաղթողները

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հայ-իսպանական համագործակցություն
Վիքիմեդիա Հայաստան, Վիքիմեդիա Իսպանիա

Արդեն հայտնի են « Հայ-իսպանական համագործակցություն» նախագծի հաղթողները։

Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցների հոդվածները գնահատելիս, ինչպես նախկինում հայտարարել էինք, հաշվի է առնվել դրանց որակը, ծանոթագրությունները, ծավալը և քանակը։ Այս ամենի արդյունքում մրցույթի հաղթողներ են ճանաչվել Vardanyan Anahit և Gardmanahay մասնակիցները։

Ի դեպ, Հայերեն Վիքիպեդիայի հաղթողներն այցելելու են Իսպանիա, իսկ Իսպաներեն Վիքիպեդիայի հաղթողները՝ Հայաստան։

Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլո՜ր խմբագիրներին նախագծին մասնակցություն ունենալու համար։

Ընդհանուր արդյունքներ՝ Վիքիպեդիա:Հայ-իսպանական համագործակցություն/Արդյունքներ։

Հիշեցնենք, որ «Հայ-իսպանական համագործակցություն» նախագիծը կազմակերպել են Վիքիմեդիա Հայաստանը և Վիքիմեդիա Իսպանիան։