Հայտարարություններ/Աշխատանք/Վիքիմեդիա Հայաստանի համայնքային ծրագրերի համակարգողի թափուր հաստիքի հայտարարություն

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search
Wikimedia Armenia logo.svg

Վիքիմեդիա Հայաստանի համայնքային ծրագրերի համակարգողի թափուր հաստիք
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Մեկնարկը՝ ապրիլի 1, 2020 թ․
Հաստիք՝ 1 դրույք
Վայր՝ Երևան, Հայաստան, Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ

Պարտականություններ՝

  • Դրամաշնորհային ծրագրեր գտնել, դիմել և հետևել դրանց ընթացքին,
  • Հաշվետվությունների պատրաստում, հրապարակում (հայերեն և անգլերեն),
  • Թարգմանություններ կատարել (գրավոր և բանավոր),
  • Վարել նամակագրություն տեղական և միջազգային գործընկերների հետ,
  • Կատարել կազմակերպության նախագահի այլ հանձնարարություններ,
  • Աջակցել այլ աշխատակիցներին ծրագրերի, միջոցառումների իրականացման գործում,
  • Աջակցություն վիքինախագծերին։

Պահանջվող որակավորումներ՝

  • բարձրագույն կրթություն,
  • հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),
  • համակարգչային գերազանց գիտելիքներ, Google G-Suite-ով (Google Docs, Spreadsheets և այլն) աշխատելու, աշխատանքային նամակագրություն վարելու, փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն,
  • պարտաճանաչություն, արագ սովորելու և կողմնորոշվելու ունակություն,
  • հաղորդակցության և թիմում աշխատելու հմտություններ,
  • կամավորական աշխատանքի փորձ և նախաձեռնողականություն,
  • Վիքիմեդիա նախագծերում խմբագրելու և Վիքիմեդիա Հայաստանում կամավորական փորձը կդիտվի որպես առավելություն։

Դիմելու կարգը՝

Պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) և մոտիվացիոն նամակը մինչև ս․թ․ մարտի 15-ը ներառյալ ուղարկել info@wikimedia.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Վիքիմեդիա Հայաստանի համայնքային ծրագրերի համակարգող» նախադասությունը։ Նախնական ընտրությունն անցած անձինք կհրավիրվեն հարցազրույցի։