Համայնքային հանդիպումներ (օգոստոս)

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հանդիպում-քննարկում
օգոստոսի 1, 2023

2023 թվականի օգոստոսի 1-ին «Վիքիմեդիա Հայաստան» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։

Հանդիպմանը ներկա էին․

Կազմակերպության նախագահ Արշակ Շահենյանը, Խորհրդի նախագահ Գարրի Դավթյանը, Կազմակերպության անդամներ Ալեքսեյ Չալաբյանը, Արարատ Թրվանցը, Արմենուհի Ոսկանյանը, Արևիկ Ոսկանյանը, Արթուր Ենգոյանը, Դավիթ Մանուկյանը, «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցներ Արտաշես Թադևոսյանը, Մհեր Բեքարյանը, Դավիթ Սարգսյանը և վիքիհամայնքից՝ Հասմիկ Կաղզվանցյանը, Լիլիթ Միրիբյանը և Նանե Առաքելյանը։

Կարծիքներ արտահայտեցին Արշակ Շահենյանը, Գարրի Դավթյանը, Մհեր Բեքարյանը, Դավիթ Սարգսյանը, Ալեքսեյ Չալաբյանը, Արթուր Ենգոյանը։ Քննարկվեցին առաջարկությունները, մի շարք կետերի շուրջ համաձայնություն ձևավորվեց և արձանագրվեցին հետևյալ նշանակալի կետերը․

  1. Գնահատելով վիքիակումբների դերը վիքիհամայնքի ձևավորման գործում՝ զարկ տալ հատկապես մարզերում և սահմանամերձ շրջաններում վիքիակումբների ստեղծմանը։ Այդ գործում համագործակցության եզրեր գտնել արդեն գործող կրթական այլ կազմակերպությունների հետ։ Ավելացնել վիքիակտիվությունը Շիրակի մարզում՝ հատկապես Գյումրի քաղաքում։
  2. Վիքիհամայնքի ձևավորման գործում մեծացնել տարիքային շեմը, փորձել տարբեր միջոցառումների միջոցով աշխատել տարատեսակ մասնագիտական փորձ ունեցող տարբեր տարիքի մարդկանց հետ։
  3. «Վիքիմեդիա Հայաստանի» նյութատեխնիկական բազան թարմացնելու համար աշխատել տարբեր դոնոր կազմակերպությունների հետ, գտնել նյութական միջոցների նոր աղբյուրներ։
  4. Առավել արդյունավետ դարձնելու նպատակով համայնքային հանդիպում-քննարկումները շարունակական դարձնել նման ձևաչափով և երկամսյա պարբերականությամբ։