19.02.2026
կազմակերպության Խորհրդի նիստի
Նիստին մասնակցեցին՝
Արթուր Խումարյան՝ Խորհրդի նախագահ, մասնակցությունը հեռավար
Սեդա Այդինյան՝ Խորհրդի քարտուղար, մասնակցությունը հեռավար
Արշալույս Այվազյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
Սոնա Խոսրովյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
Սվետլանա Խաչատրյան՝ Խորհրդի անդամ, մասնակցությունը հեռավար
Նիստին ներկա էին Խորհրդի 5 անդամից 5-ը: Քվորումն ապահովված էր:
1) 2026-2027 թվականների տարեկան պլանի քննարկում և հաստատում
2) 2026-2029 թվականների ռազմավարության քննարկում և հաստատում
1․ Օրակարգային առաջին հարցին անդրադառնալով՝ խորհրդի նախագահ Արթուր Խումարյանը ներկայացրեց 2026-2027 թվականների ընթացքում տեղի ունենալիք միջոցառումները՝ ըստ ժամանակացույցի։
2․ Օրակարգային երկրորդ հարցին անդրադառնալով՝ խորհրդի նախագահ Արթուր Խումարյանը ներկայացրեց 2026-2029 թվականների համար մշակված ռազմավարության 7 կետերը։ Խորհրդի անդամները հաստատեցին այդ կետերի կարևորությունը կազմակերպության զարգացման համար։
Խորհուրդը միաձայն որոշել է ընդունել 2026-2027 թվականների տարեկան պլանը և 2026-2029 թվականների ռազմավարությունը։
1. Ընդունել Վիքիմեդիա Հայաստանի 2026-2027 թվականների տարեկան պլանը։
2. Ընդունել Վիքիմեդիա Հայաստանի 2026-2029 թվականների ռազմավարությունը։
Խորհրդի քարտուղար՝ Ս․ Այդինյան
Խորհրդի նախագահ՝ Ար․ Խումարյան
