Վերստուգող հանձնաժողով/Արձանագրություններ/20.06.2025
Նիստին մասնակցում էին Հանձնաժողովի բոլոր երեք անդամները՝ Դավիթ Մանուկյանը, Սարգիս Ղազարյանը և Արգամ Հակոբյանը։
Օրակարգում ընդգրկված էր 1 հարց՝
Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ընտրություն
Առաջին նիստը վարում էր հանձնաժողովի անդամ Արգամ Հակոբյանը:
Օրակարգային առաջին հարցով Հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանն առաջարկել է իր թեկնածությունը՝ որպես Հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի անդամներ Արգամ Հակոբյանը և Սարգիս Ղազարյանը միաձայն ընդունեցին Դավիթ Մանուկյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում 3 կողմ, 0 դեմ ձայներով Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Դավիթ Մանուկյանը:
Քարտուղարի հարցում Հանձնաժողովը որոշեց, որ Վերստուգող հանձնաժողովի քարտուղար պետք է նշանակվի Արգամ Հակոբյանը։
Հանձնաժողովը վերահաստատեց, որ պատրաստակամ է համագործակցել Խորհրդի և նորովին վերընտրված նախագահի հետ։
Վերստուգող հանձնաժողովի նախագահ՝ Դավիթ Մանուկյան
Վերստուգող հանձնաժողովի քարտուղար՝ Արգամ Հակոբյան
