Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/30.06.2019
Jump to navigation
Jump to search
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերահսկիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստին մասնակցեցին Հանձնաժողովի բոլոր 3 անդամները։
Օրակարգում․
- Հանձնաժողովի առաջին նիստում 3 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց Հանձնաժողովի կառուցվածքի մասին որոշում, ըստ որի․
- Հանձնաժողովը չի ունենա նախագահ և քարտուղար,
- Որոշումներն ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ (առնվազն 2 կողմ),
- Յուրաքանչյուր նիստի սկզբում ընտրվում է նիստի նախագահ և քարտուղար, որոնց լիազորություններն ավարտվում են նիստի ավարտին,
- Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավասու է հանդես գալ Հանձնաժողովի անունից։
- Հանձնաժողովը հերթական նիստը գումարում է յուրաքանչյուր ամիս՝ ամսվա առաջին 7 օրվա ընթացքում։
- Հանձնաժողովը հերթական նիստում ուսումնասիրում է նախորդ ամիս Կազմակերպության խորհրդի նիստերի արձանագրությունները, տալիս է եզրակացություն, որը կցվում է նիստի արձանագրությանը։
- Հանձնաժողովը հերթական նիստում ուսումնասիրում է նախորդ ամիս Կազմակերպության գործադիր մարմնի (ՀԿ նախագահ, գործադիր տնօրեն, աշխատակացիներ, Վիքիակումբներ) հաշվետվությունները, որոշումները, տալիս է եզրակացություն, որը կցվում է նիստի արձանագրությանը։
- Հանձնաժողովն առաջնորդվում է Կազմակերպության կանոնանդրությամբ և ՀԿ-ների մասին ՀՀ օրենքով։
- Օրակարգի 2-րդ կետով նիստի նախագահ ընտրվեց Դավիթ Պողոսյանը (3 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ), քարտուղար՝ Վարդան Մնացականյանը (3 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ)։
- Հաշվի առնելով, որ Հանձնաժողովը փաստացի ձևավորվել է առաջին նիստից 5 օր առաջ, ընդհանուր համաձայնությամբ Հանձնաժողովը Կազմակերպության կառավարման և ֆինանսական առաջին ուսումնասիրության եզրակացությունը կտա իր 3-րդ հերթական նիստի ժամանակ (օգոստոսին)։
- Հանձնաժողովը հաստատեց պաշտոնական Էլ․ հասցեն՝ «supervisionwikimedia.am@gmail.com», որով կկատարվի ողջ փոստային գործառույթը։
Հանձնաժողովի անդամ՝ Դավիթ Պողոսյան
Հանձնաժողովի անդամ՝ Նարեկ Ավետիսյան
Հանձնաժողովի անդամ՝ Վարդան Մնացականյան