Մամուլի հաղորդագրություն/2020/Հայերեն Վիքիպեդիան 19 տարեկան է

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հայերեն Վիքիպեդիան 19 տարեկան է
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Հարգելի՛ գործընկեր,

Հունվարի 15-ին ժամը 18:00-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի է ունենալու համացանցի մենամեծ հանրագիտարանի՝ Վիքիպեդիայի ծննդյան 19-րդ տարեդարձի միջոցառումը։

Այսօր, բացի տոնախմբությունից ու ջերմ հանդիպումներից, Վիքիմեդիա Հայաստանն ամփոփելու է նաև 2019-ին կատարած աշխատանքը, խմբագրումները, կազմակերպված միջոցառումներն ու համագործակցությունները։

Ուրախ կլինենք Ձեզ տեսնել։

Հասցե՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ
Հեռ․՝ +374 93118800, +374 41118800

Հարգանքով,
Վիքիմեդիա Հայաստան


Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։