Մամուլի հաղորդագրություն/2019/ՎՍՀ 2019 մրցույթի արդյունքներ

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Լուսաբանման հրավեր․
«Վիքին սիրում է հուշարձաններ 2019»

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Հարգելի՛ գործընկեր,

Հրավիրում ենք դեկտեմբերի 28-ին ժամը 14:00-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենայակում տեղի ունենալիք «Վիքին սիրում է հուշարձաններ» խոշորագույն լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը լուսաբանելու համար։

Հասցե՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ
Հեռ․՝ +374 93118800, +374 41118800


Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։