Հայտարարություններ/Սեմինար/2019/Մարդու իրավունքներ

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Պետաիրավական ռեժիմն ու մարդու իրավունքները
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Մարդու իրավունքները գերակայություն ունեն մարդկային համակեցության բոլոր կանոնների նկատմամբ՝ անկախ անհատի բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։

Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, իսկ դրանց նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Սիրով հրավիրում ենք դեկտեմբերի 7-ին ժամը 16։00-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում կազմակերպվելիք «Պետաիրավական ռեժիմն ու մարդու իրավունքները» սեմինարին, որը վարելու է Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր Նորայր Բաղդասարյանը։ Ի դեպ, սեմինարը Հայերեն Վիքիպեդիայում ընթացող «Վիքին հանուն մարդու իրավունքների» նախագծի շարունակությունն է։

Սեմինարի օրակարգ
  • Ի՞նչ է մարդու իրավունքները, ի՞նչ դերակատարություն ունեն այդ սկզբունքները հասարակական հարաբերություններում։
  • Ի՞նչ է պետաիրավական ռեժիմը և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վարչակարգը մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կողմնորոշիչների վրա։
  • Որո՞նք են մարդու իրավունքների պաշտպանության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ Որքանո՞վ է ՀՀ ներպետական օրենսդրությունը պատրաստ դիմակայել մարդու իրավունքների առնչակցությամբ մարտահրավերներին։

Սեմինարի էջը Ֆեյսբուքում։


  • Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ
  • Հեռ․՝ +374 93118800, +374 41118800