Հայտարարություններ/Ուսուցչական վիքիհավաք/2019/մարտ

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Ուսուցչական վիքիշաբաթ
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Վիքիմեդիա Հայաստանը մարտի 25-30-ը Ծաղկաձորում կազմակերպում է թվով իններորդ վիքիդասընթացն ուսուցիչների համար։ Դասընթացի նպատակն է Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաներով ուսուցումը՝ մասնավորապես Վիքիպեդիայի և մյուս վիքի նախագծերի օգնությամբ։

Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի դպրոցների այն ուսուցիչները, որոնք տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել որևէ օտար լեզվից։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները և գործիքները, փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ։

Հանգստյան տանը կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։

Դասընթացից հետո ակնկալվում է, որ մասնակիցները կշարունակեն հարստացնել Հայերեն Վիքիպեդիան և վիքիխմբագրումը կինտեգրեն իրենց դասապրոցեսում։ Այն մասնակիցները, որոնք կշարունակեն համալրել Հայերեն Վիքիպեդիան որակյալ հոդվածներով, դասընթացից կես տարի անց կստանան հավաստագիր առ այն, որ իրենք տիրապետում են վիքի խմբագրման գործիքներին և Վիքի գաղափարախոսության կրողներն են։

Հայտը լրացնելուց խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել Ձեր կամավորական աշխատանքը և մոտիվացիան նկարագրելուն, քանզի հայտերի ընտրության չափորոշիչներում դրանք առաջնային են։ Ձեզ մաղթում ենք հաջողություն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 15-ն է։


Լրացնել գրանցման հայտը