Jump to content

Համայնքային հանդիպումներ (օգոստոս, 2026)

Վիքիմեդիա Հայաստան-ից

Հանդիպում-քննարկում
Օգոստոսի 5, 2026

2026 թվականի օգոստոսի 5-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։

Հավաքին գրասենյակում մասնակցեց վիքիհամայնքի 8 անդամ, ևս 6՝ առցանց։

  1. Բացման խոսքով ելույթ ունեցավ «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը, ներկայացրեց 2026 թվականի երկրորդ եռամսյակի «Վիքիմեդիա Հայաստանում» կատարված աշխատանքները, միջոցառումները և խոսեց առաջիկա ամիսներին սպասվող նախագծերի մասին։
  2. Արշակ Շահենյանը ներկայացրեց, որ կազմակերպության աշխատակից Մարի Ավետիսյանը Փարիզուկ կայացած ամենամյա Վիքիման իա հավաքի ժամանակ արժանացել է «Տարվա Վիքիմեդիստ․ պատվավոր հիշատակում» մրցանակի։ Համաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսն անձամբ է հանձնեց մրցանակը։
  3. Մարի Ավետիսյանը խոսեց Հայաստանի Վիքիմեդիա համայնքի անդամների միջազգային միջոցառումներին մասնակցելու մասին։
  4. Խոսվեց սպասվող նախագծերի հնարավոր ժամկետների, թիրախային խմբերի մասին։
  5. Ամփոփման խոսք ասաց Արշակ Շահենյանը։