Համայնքային հանդիպումներ (մարտ, 2025)
Արտաքին տեսք

Հանդիպում-քննարկում
մարտի 11, 2025
2025 թվականի մարտի 11-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։
Հավաքին գրասենյակում մասնակցեցին 17 վիքիհամայնքի անդամ և 5-ն էլ առցանց։
- Բացման խոսքով ելույթ ունեցավ «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը, ներկայացրեց վերջին եռամսյակի «Վիքիմեդիա Հայաստանում» կատարված աշխատանքները, միջոցառումները և խոսեց առաջիկա ամիսներին սպասվող նախագծերի մասին։
- Արտաշես Թադևոսյանը ներկայացրեց մարտի 9-ից մեկնարկած «Հետաքրքրաշարժ վիքի» նախագիծը։ Դավիթ Սարգսյանը ներկայացրեց մայիս-հունիս ամիսներին կայանալիք «Վիքին սիրում է Երկիրը» և Կենտրոնական բանկի հետ իրականացվող նախագծերի մասին։
- Խոսվեց սպասվող նախագծերի հնարավոր ժամկետների, թիրախային խմբերի մասին։
- Ամփոփման խոսք ասաց Արշակ Շահենյանը։